Բարոյականության հետ աղերս չունեցող տեսանյութ է տարածվել ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ «Xosnak» կայքում. ՀԺՄ

17 Ապրիլի, 2025

Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Հերթական բարոյականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութը տարածվեց ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ Xosnak.am կայքում: Եթեր է հեռարձակվել մի տեսանյութ, որում հարցվող քաղաքացին ամենաայլանդակ բառապաշարն է օգտագործում արցախցիների վերաբերյալ՝ ասելով. «Պիտի արցախցիներին գյուլլեն, ափսոս է, որ գյուլլում են, էդ գյուլլեն ափսոս է, պիտի սենց հողին հավասարեցնեն, չբերեն, լցնեն՝ Հայաստանը ապականեն: Իրենք թուրքի մնացորդ են: Իրենք մարդ չեն, ոչ մեկը, տանել չեմ կարողանում ոչ մի արցախցու: Որ ասում են՝ ղարաբաղցի ա, ասում եմ՝ Ղարաբաղը փլվեր, սրանք էլ մնային տակը, իզով-թզով պիտի վերանան…»: Սրանք «ամենամեղմ» ձևակերպումներն էին, որ տեղ են գտել այդ տեսանյութի մեջ, և որը հեռարձակել էր նշված կայքը՝ գլխատառերով տեսանյութի վրա որպես վերնագիր դնելով «Արցախցուն պիտի հողին հավասարեցնենք, Հայաստանը կործանեցին» և «Արցախցիները թուրք են, պետական դավաճաններ» ձևակերպումները:

Պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Ազգային ժողովի համանուն խմբակցության որոշ անդամների հետ կապվող այս կայքն ու նրա տիրուհին արցախցիների նկատմամբ ատելության ու բռնության, ինչպես նաև ներազգային թշնամանքի հրահրման խոսնակի իր գործառույթներն իրականացնում է ուղիղ քաղաքական հրահանգով՝ իջեցված ամենավերին օղակից՝ Նիկոլ Փաշինյանից, այլապես որևէ կերպ բացատրելի չէ այս ապազգային ու դատապարտելի գործունեության անպատիժ իրագործումը:

Երկրի ներսում հրահրվում են առայժմ անարյուն քաղաքացիական բախումներ՝ բռնության կոչ անելով հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ, ինչը հղի է ամենաանկանխատեսելի սարսափելի հետևանքներով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս խստիվ դատապարտում ենք այս գործելակերպը, ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Քննչական կոմիտեին կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցողին, պատասխանատվության ենթարկել՝ ինչպես արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին ու դրան նպաստողներին, ինչը, ի դեպ, հաջողությամբ անում են, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների հասցեին նման խոսքի երանգներ ունեցող ցանկացած դեպքում, երբ դրա հեղինակը, ասենք, ընդդիմադիր գործիչ է:

Մենք արձանագրում ենք, որ այսուհետ ցանկացած մեկի կողմից նման դրսևորում մեր կողմից արժանանալու է շատ կոշտ, համարժեք հրապարակային գնահատականի, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացիներն անուն առ անուն իմանան՝ ովքեր են Հայաստանի ներսում հրահրում ներազգային քաղաքացիական բախումներ»,-ասված է հայտարարության մեջ:

  1. Սևակ Հակոբյան — Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր
  2. Արկադի Գրիգորյան — Tert.am-ի գլխավոր խմբագիր
  3. Սաթիկ Սեյրանյան — Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
  4. Գևորգ Էմին-Տերյան — Oragir.News-ի գլխավոր խմբագիր
  5. Ժաննա Ծառուկյան — livenews.am-ի գլխավոր խմբագիր
  6. Սևակ Հակոբյան — Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր
  7. Աստղիկ Մաթևոսյան — AntiFake.am-ի գլխավոր խմբագիր
  8. Փիրուզա Մելիքսեթյան — Irates.am-ի խմբագիր
  9. Նարեկ Գալստյան — 24news.am-ի տնօրեն
  10. Բեթղեհեմ Արաբյան- Hayastan.news.am-ի խմբագիր
  11. Վահե Սարգսյան — Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
  12. Հակոբ Ասատրյան — Պրահայի «Օրեր» ամսագրի խմբագիր
  13. Անժելա Նալբանդյան — PARA.TV-ի տնօրեն
  14. Բորիս Մուրազի — Politik.am-ի խմբագիր

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...