Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»

5 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Արցախը ուրանալուց և դավադրաբար հանձնելուց, Ադրբեջանի կողմից հարյուր հազարավոր մարդկանց ամիսներով սովամահության եզրին պահելուց ու, ի վերջո, սեփական տներից տեղահան անելուց հետո, թվում էր, թե «ժողովրդավարության բաստիոնի» պետական ապարատը գոնե մի կաթիլ բարոյական պատասխանատվություն կզգար։

Թվում էր՝ ատամներով պիտի պահեին այն ամենը, ինչը դեռ հիշեցնում է Արցախի, դրա մշակույթի, ինքնության ու բառուբանի մասին, որպեսզի աշխարհով մեկ ցրված արցախցին գոնե մի թելով կապված մնար իր արմատներին։ Բայց, դե, ումից ինչ ակնկալես։ Փոխանակ արցախցու ձայնը հնչեցնող ու նրանց միավորող վերջին հենասյուներին տեր կանգնեն, մեր «սրտացավ» իշխանություններն անցել են վերջին տանիքներն էլ գլխներին փլելու սիրված գործին։

Արցախի ներկայացուցչության շենքը դատարաններով խլելու գործընթացն արդեն սկսել է վտանգել մեկ այլ կարևոր արցախյան կառույցի՝ երկար տարիներ գործող «Արցախ TV»-ի գործունեությունը, որը փորձում է այդ նույն տանիքի տակ արցախցու շունչը վառ պահել, բայց այսօր կանգնել է փակուղու առաջ։

Ինչպես մեզ հետ զրույցում ահազանգել է հեռուստաընկերության տնօրենը, հիմնական մարտահրավերը հենց այդ չարաբաստիկ շենքային խնդիրն է։ Ու այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ՝ ոչ պակաս լուրջ խնդիր. մասնավոր հատվածում ևս հրաժարվում են վարձակալությամբ տարածք տրամադրել լրատվամիջոցին։

Ահա թե որտեղ է երևում մասնավոր հատվածի «քաջությունը». հետագա «հնարավոր անախորժություններից» վախեցած գործարարները պարզապես խուսափում են «Արցախ TV»-ին տարածք տալուց։ Դե, իշխանություններն այնպիսի «ազատ ու ժողովրդավար» մթնոլորտ են ձևավորել, որ Արցախի անունը տալն անգամ դարձրել են քաղաքական ռիսկ։

Ստացվում է փայլուն մի պատկեր. պետական ապարատը ոչ միայն ձեռքերը լվացել է արցախցու ճակատագրից, այլև կուլիսներում ուրախությամբ ձեռքերն է շփում, երբ հետևողականորեն քանդվում են արցախցու ցավն ու պահանջատիրությունը բարձրաձայնող վերջին հարթակները։

Մինչդեռ հեռուստաընկերությունն անգամ այս ծայրահեղ անհեթեթ պայմաններում փորձում է տեխնիկա վերազինել, ծրագրեր թարմացնել ու արցախցու ոգին բարձր պահել, իշխանական համակարգը զբաղված է այդ ձայնը վերջնականապես խլացնելով։

Սակայն սա միայն մեկ լրատվամիջոցի կամ տարածքի հարց չէ. սա պետք է լինի համազգային խնդիր և բոլորիս ինքնասիրության հարցը, որպեսզի մեր կորուսյալ հայրենիքի ձայնը չլռի, և յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անենք դա պահպանելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են աղմկահարույց գործեր քննող դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք նրա նկատմամբ...

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն...

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը կարող է հայտնվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի թիրախում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել այդ հոդվածը՝...

Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս. «Փաստ»

Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած բանավեճը՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի շուրջ, ավելի շատ հիշեցնում էր ֆինանսական իլ յուզիոնիստի ելույթ, որտեղ հանդիսատեսին փորձում են համոզել, թե դատարկ գլխարկից հանված ճագարը ոչ թե...

Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում․ «Ժողովուրդ»

Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ Ազգային ժողովում ուժային կառույցների ներկայացուցիչները փակ ռեժիմով ներկայացրել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Խորհրդարանական քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար...