Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի. Բայրամով

17 Ապրիլի, 2025

Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆաջոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կարևոր ուղղություններից մեկը սահմանազատումն ու պետական հանձնաժողովների գործունեությունն է։

«Պետական հանձնաժողովների միջև շփումները շարունակվում են, և այդ գործընթացը կշարունակվի առաջիկա ամիսներին: Այս հարցում Ադրբեջանը լավատեսորեն է տրամադրված: Մյուս հարցը երկրների միջև հաղորդակցության վերականգնումն է։

Կա նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության թեման։ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում։

2020 թվականին Հայաստանը ստանձնել է անարգել հաղորդակցություն ապահովելու պարտավորություն, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ հաղորդակցությունը պետք է անարգել լինի, որևէ խոչընդոտ չպետք է լինի»,- նշել է Բայրամովը։

Նմանատիպ նյութեր

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու...

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝...

Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում․ Ջաբարով

Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում․ Ջաբարով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում, մասնակցի հանդիպումներին, խորհրդակցություններին ու խորհրդարանական համաժողովներին, ինչպես նաև...

Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Ինձ տվեցին վկայի կարգավիճակ ու հրավիրեցին քննչական կոմիտե. ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել...