ԵՄ թեկնածու երկրները չպետք է ներկա գտնվեն Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին. Բրյուսելի ցուցումը

15 Ապրիլի, 2025

Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներին հասկացրել են, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Այս մասին երեկ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն։ Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երեկ մենք զբաղված երեկո ունեցանք՝ ընթրիք արևմտաբալկանյան գործընկերների հետ… Շատ քննարկումներ եղան արժեքների, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության համակարգման, այդ թվում՝ պատժամիջոցների մասին: Այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների շատ հստակ ցուցումը թեկնածու երկրներին՝ չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի կայանալիք շքերթին , չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին», — ասել է Բրաժեն։

Ինչպես հաղորդում է DW-ի թղթակիցը, մամուլի ասուլիսի ժամանակ դա հաստատել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք թեկնածու երկրներին հասկացրել ենք, որ նրանք չպետք է ներկա գտնվեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին»,- ասել է Կալլասը։

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, իր և Կայա Կալլասի հետ համաձայնությամբ, նախարարներին հրավիրոել է մայիսի 9-ին Լվովում կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է ցույց տալու, որ Եվրոպան Ուկրաինայի, ոչ թե Պուտինի կողքին է՝ Մոսկվայում։ Ես համաձայն եմ նաև Կայա Կալլասի հետ, որ անդամ պետության կամ թեկնածու երկրի ցանկացած ներկայացուցչի ներկայությունը Մոսկվայում խայտառակություն կլինի այդ պետության համար»,- ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Արմենիա Sputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։ Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական...

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «ինչ-որ պահի» վերսկսել Իրանի հետ տարվող բանակցությունները, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան, հայտնում է Associated Press-ը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է ԱՄՆ-ն...