Ադրբեջանին առաջարկել ենք միևնույն օրը ստորագրել երկու փաստաթուղթ․ Արարատ Միրզոյան

14 Ապրիլի, 2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։

Հարցին՝  հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում, Միրզոյանը պատասխանել է․

«Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան որ հասկանում եմ»։

Դիտարկմանը՝  «Այդ մասին նշեց նաև Ջեյհուն Բայրամովը՝ քննարկման ընթացքում»,- Միրզոյանն արձագանքել է․ «Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է, և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ոչ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը»։

Նմանատիպ նյութեր

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց քայլն ուղղված է հայ զինվորի դեմ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում...

Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այս մասին ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ հրապարակման մեջ։ «Համաշխարհային փառատոնային...

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը: Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել...

Նախկինում ընդդիմադիր թեկնածուներին գոնե չէին ձերբակալում. Տիգրան Աբրահամյան

Սա ընդամենը առաջին փուլն էր. մենք շարունակելու ենք մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար...

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն: Կայուն խաղաղության հասնելը նոր տնտեսական հնարավորություններ կբացի տարածաշրջանում, հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։ Նշենք, որ hոկտեմբերի 27-ին Հայաստան...