Սեփականության իրավունքի պաշտպանության ՄԻԵԴ վճիռները՝ Բուլղարիայի և Հայաստանի դատական պրակտիկայի ֆոնին. «Լույս» հիմնադրամ

11 Ապրիլի, 2025

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2023-2024թթ. կայացրել է մի շարք վճիռներ ընդդեմ Բուլղարիայի՝ անդրադառնալով սեփականության իրավունքների խախտումներին, որոնք հիմնված են եղել ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագանձման վերաբերյալ 2005 և 2012թվականներին ընդունված օրենքների կիրառման վրա: Եվրոպական դատարանի այդ վճիռների հիմքում ընկած է 2021թ. «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով ուղենիշային վճիռը, որին մանրամասն անդրադարձ է կատարվել «Լույս» հիմնադրամի առանձին վերլուծությամբ։ Այս վճիռները կարևոր ուղերձ են ոչ միայն Բուլղարիայի, այլև այլ երկրների համար՝ այդ թվում Հայաստանի, որոնք կիրառում են ապօրինի ակտիվների բռնագանձման օրենքներ, քանի որ դրանք ընդգծում են, որ նման կարգավորումները պետք է համատեղելի լինեն մարդու իրավունքների պահպանման միջազգային ստանդարտների հետ:

ՄԻԵԴ-ը, մասնավորապես, քննադատել է 2012թ. Բուլղարիայի օրենքով նախատեսված կարգավորումները՝ նշելով, որ գույքի բռնագանձում իրականացնելիս օրենքը չի սահմանում համապատասխան գույքի և ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև որևէ պատճառահետևանքային կապի հաստատման պահանջ:

«Յորդանովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» (2023թ. սեպտեմբերի 26) և «Մանդևը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» (2024թ. մայիսի 22) գործերով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ բռնագանձման գործընթացներում բուլղարական դատարանները հաճախ չեն կարողացել ներկայացնել հիմնավորումներ այն մասին, թե ինչպես են վիճելի ակտիվները կապված եղել հանցավոր կամ անօրինական գործունեության հետ: ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Բուլղարիայի դատարանները պետք է սահմանեն գույքի և ենթադրյալ իրավախախտումների միջև կապը և ցույց տան, որ գույքը եղել է հանցավոր վարքագծի արդյունք: Հակառակ դեպքում, նման բռնագանձումները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) պահանջներին:

ՄԻԵԴ-ը կրկին ընդգծել է, որ սեփականության իրավունքին ցանկացած միջամտություն պետք է ապահովի արդար հավասարակշռություն հանրային և անհատական շահերի միջև՝ ընդգծելով ներպետական դատարանների պարտականությունը՝ հաստատելու պատճառահետևանքային կապը գույքի և հնարավոր իրավախախտումների միջև:

Չնայած ՄԻԵԴ վճիռներում արտացոլված այդ պարտադիր պահանջին, Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում դատարանները շարունակաբար անտեսում են այն: Դատարանները, որպես կանոն, ելնում են այն բանից, որ Հայաստանի օրենքը թույլ է տալիս գույքը բռնագանձել առանց գույքի ձեռքբերման և հանցավոր գործունեության միջև կապը հաստատելու հանգամանքի: Դատարանների նման գործելակերպը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի այն հստակ պահանջին, ըստ որի. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»: ՄԻԵԴ 2021թ. Տոդորովի գործով ուղենիշային վճիռը, որը  վերահաստատվել է ՄԻԵԴ 2023-2024թթ. կայացված վճիռներով,  չի սահմանափակվում միայն Բուլղարիայի 2005թ. և 2012թ. օրենքների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ մեկնաբանություններով, այլ արձանագրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում բոլոր այն դեպքերում, երբ տվյալ պետությունը ապօրինի գույքի բռնագանձման վարույթում չի հաստատում հանցագործության և դրա արդյունքում ստացված ապօրինի գույքի միջև պատճառահետևանքային կապը: Ակնհայտ է, որ Հայաստանի դատարանների կողմից այդ կապի անտեսումը հիմք է դառնալու ՄԻԵԴ-ում այդ որոշումները կոնվենցիայի խախտում ճանաչելու համար:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայկական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին ուշադրությամբ հետևում ենք։ Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել պատմական...

5000-ից 20 000 դրամ․ ՆԳ նախարարը՝ ավելացված տուգանքների մասին

  «Երկրորդ գծի կանգառների մասով մենք տասնյակ հազարավոր տուգանքներ, այսինքն՝ վարչական պատասխանատվության միջոցներ ենք արձանագրել։ Բայց դուք էլ եք արձանագրում, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կարող է չփոխվել։ Հիմա ո՞րն է պետության...

Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին

Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սերբիայումտեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որում հաղթանակ է տարել «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը՝ ավարտին հասցնելով Ալեքսանդր Վուչիչի քաղաքական ուժի ավելի քան մեկ տասնամյակ տևած գերիշխանությունը։ Որքա՞ն ժամանակ էր...

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին․ CNN

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին․ CNN

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ նախագահը մերժել է՝ Իսրայելի ընտրությունների հետաձգման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իսրայելի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 27-ին։ Հրապարակման համաձայն՝...

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ...