Գագիկ Ծառուկյանի գործերով երկու գանգատ ստացվել է ՄԻԵԴ-ում․ պահանջվել է դրանց առաջնահերթ քննություն

25 Օգոստոսի, 2026

Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից։

Գանգատներով բարձրացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 18-րդ հոդվածներով, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։ Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպես նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։

Ներկայացված փաստերը, ներպետական դատավարությունների նյութերը, քրեական վարույթների ժամանակագրությունը և պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները կազմում են փոխկապակցված ապացույցների ամբողջություն։ Դրանք ցույց են տալիս, որ քրեական արդարադատության համակարգն օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու և հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։

Քաղաքական հաշվեհարդարը չի դառնում իրավաչափ միայն այն պատճառով, որ ձևակերպվում է քրեական վարույթի որոշումներով։ Քրեական դատավարության արտաքին ձևականությունները չեն կարող քողարկել հետապնդման իրական նպատակը։

Երկու գանգատներով էլ ՄԻԵԴ-ից խնդրել ենք դրանց տրամադրել առաջնահերթություն՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում՝ անձի ազատությանը, ինչպես նաև պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը։ ՄԻԵԴ-ի ձևավորված մոտեցումը վկայում է, որ նման բնույթի՝ քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկման և Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք և սովորաբար կոմունիկացվում են սեղմ ժամկետներում։

Մենք վստահ ենք, որ գանգատների լիարժեք քննության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարձանագրի Գագիկ Ծառուկյանի՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտումները։ Ներկայացված իրավական և փաստական նյութերի համակցությունը, մեր գնահատմամբ, որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։

Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին։ Դրանք վերաբերում են Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետությունն անխուսափելիորեն կրելու է միջազգային իրավական պատասխանատվություն։

Նմանատիպ նյութեր

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 10-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Առափի բնակավայր...

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին քննադատել է Մակրոնին՝ հայտարարելով, որ նա ինքն է նպաստել պատերազմի հրահրմանը, իսկ այժմ արդեն ուշ է մեղադրել դրա հետևանքները։ «Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական...

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է ավարտի իր կարևոր «խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում» առաջիկա երկու տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Դոնալդ Թրամփը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախընտրական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Մեզ մնացել է իմ...

«Ես խաբել չեմ կարող»․ Արթուր Մովսիսյանը հեռացել է պաշտոնից

«Ես խաբել չեմ կարող»․ Արթուր Մովսիսյանը հեռացել է պաշտոնից

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից սեփական դեմումի համաձայն հեռացել է Արթուր Մովսիսյանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա խոսել է դիմումի պատճառների մասին ու մասնավորապես նշել. «Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց...

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա»...