Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին. Հայտարարություն

11 Ապրիլի, 2025

Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Այդ նպատակով օգտագործվում են նաև Արցախում իրենց քայքայիչ և պառակտիչ գործողություններով աչքի ընկած այսպես կոչված որոշ գործիչներ։ Նպատակը մեկն է՝ պառակտել և թույլ չտալ, որ հանուն սեփական իրավունքների պաշտպանության արցախցիները հանդես գան միասնական ճակատով։

Այս համատեքստում հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ 2023 թվականի նոյեմբերին 8-ին, հաշվի առնելով հանրային պահանջը և համացանցում հայտնված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկությունները, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմել է համապատասխան գրությամբ՝ խնդրելով ձեռնարկել գործուն քայլեր ու դրանց տալ իրավական գնահատական։

Համաձայն այդ գրության՝ ՀՀ իրավապահ մարմիններում, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում հարուցվել են քրեական վարույթներ։ Դրանց շրջանակում առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային սերվերներն ու տրամադրվել պահանջվող տեղեկությունները։

Վերոնշյալ վարույթների շրջանակում նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է որպես վկա։

Եվս մեկ անգամ դիմում ենք ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ հատկապես իրավապահ համակարգին, ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հնարավոր հանցագործություններն ու դրանց կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին, պահպանել համերաշխություն, ցուցաբերել խոհեմություն և միասնական ճակատով ՀՀ օրենսդրության սահմաններում վերականգնել խախտված իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լավագույնն էր, ինչ մենք կարող էինք ստանալ 44-օրյա պատերազմից հետո․ Բալասանյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակում է գործել, որովհետև, համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, չորս տարի վեց ամիս անց, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենար, այն ավտոմատ կերպով երկարաձգվելու էր։ Այսինքն՝ 2025 թվականի մայիսից հետո...

Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան

Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան

 «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Ես անցա քո կողքով և տեսա քեզ, որ քո ժամանակն էր՝ սիրո ժամանակ, և իմ փեշը տարածեցի քո վրա ու ծածկեցի քո մերկությունը... Եվ քեզ հագցրի ասեղնագործ հանդերձով, քեզ հագցրի բիսսոնով...

Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր...

Այդպես զիջելով՝ տեղ չենք հասնի․ Աննա Գրիգորյանը՝ իշխանության քաղաքականության մասին

  «Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ, ըստ էության, չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական նոր պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ գուցե այդ փուլում...

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել գրում է «Իշխանություն» լրատվականը: «Տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ...