Երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. Զատուլինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

8 Ապրիլի, 2025

Մենք այնքան ընդհանուր բան ունենք՝ երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ շնորհավորելով RT հեռուստաալիքի և Russia Today միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ:

«Սիրով միանում եմ Ձեզ ուղղված շնորհավորանքներին. չէ՞ որ մենք այնքան ընդհանուր բան ունեն՝ հարավային արյուն, սեր Սոչիի հանդեպ և մուտքի արգելք սիրելի Հայաստան։ Ի դեպ, երբևէ չեմ հետաքրքրվել՝ արդյոք Ձեզ էլ են ինձ պես արգելել մուտք գործել Ադրբեջան», — գրել է Զատուլինը՝ հոբելյառին մաղթելով հաջողություն, երջանկություն, առողջություն:

Հիշեցնենք, որ 2022-ի հոմտեմբերին հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանություններն արգելել են Զատուլինի և Սիմոնյանի մուտքը երկիր:

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ...

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...