ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը

7 Ապրիլի, 2025

Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։

Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնեցին, որ պաշտոնական էջերը փակվել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թվականի փետրվարին՝ Արցախի ամբողջական հանձնումից մի քանի ամիս անց:

Կապվեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հասկանալու, թե ի՞նչ հիմնավորում և կամ բացատրություն կտան վերոնշյալ խնդրին: Ժամեր անց ԱԱԾ-ից հետզանգ ստացանք և առաջարկեցին դիմել գրավոր։

Հիշեցնենք. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում կայացած քառակողմ (Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել) հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որից մեկ տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա ձեռնարկեց՝ գրավելով և հայաթափելով Արցախը:

Արցախի ամբողջական հանձնումից հետո ՀՀ իշխանությունները կարծես թե ցանկանում են ազատվել այն ամենից, ինչ կապված է Արցախի հետ, քանի որ Հայաստանի պետական կառույցների պաշտոնական կայքէջերից (ՊՆ, Դատախազություն, ԱԳՆ և այլն) ևս հեռացվել են Արցախի հետ կապված բաժինները:

Զավեշտ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե արգելել է կայքերում թարմացումներ անել, այլ պարզապես կարգադրել է փակել, և տասնամյակներով գործած կայքերը՝ բազմահազար արխիվային նյութերով, պարզապես ոչնչացվել են։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները

Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները

Ռուսական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ ծանր հեքսակոպտերների գաղտնի բազաներին։ Գումարտակի հրամանատարը ՌԻԱ նովոստիին հայտնել է, որ սկզբում հակառակորդի թիկունքում իրականացված օդային հետախուզության միջոցով հայտնաբերվել է սննդամթերքի...

Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթում է Իլիանա Յոտովան

Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթում է Իլիանա Յոտովան

Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Քվեաթերթիկների մոտ 99 տոկոս հաշվարկի արդյունքում, նա ստացել է ձայների 57 տոկոսը։ Նրա մրցակից, վարչապետի նախկին պաշտոնակատար Անդրեյ Գյուրովը՝ 39 տոկոս։ Այս ընտրություններն...

Անձրև կգա

Անձրև կգա

Երևան քաղաքում նոյեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ը՝ ժամանակ առ...

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Անկարան կարողանա կազմակերպել նման հանդիպում։ Ըստ նրա, Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների...

Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ

Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ դեսպան Սերգեյ Ռուդակովին: Տեղեկությունը հրապարակված է Արամ Ա-ի «Ֆեյբուքի» էջում։ Բարձրացված հարցերի վերաբերյալ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետներն ու...