Նեթանյահուի այցից հետո Հունգարիան որոշում է կայացրել ՄՔԴ-ից դուրս գալու ընթացակարգ սկսել

3 Ապրիլի, 2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ, որտեղ երկու օր բանակցություններ կվարի Հունգարիայի իր պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ։ Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն իրադրությունը Մերձավոր Արևելքում և երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ տնտեսական բնագավառում։ Այցի մասին հայտնել է The Times of Israel պարբերականը:

Բուդապեշտում բանակցությունների թեմաներից մեկը կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Գազայի հատվածը վերածելու Միջերկրական ծովի միջազգային հանգստավայրի պաղեստինյան անկլավի բնակիչներին այլ երկրներ վերաբնակեցնելուց հետո։

«Նեթանյահուն փորձում է ստեղծել կոալիցիա հնարավորինս շատ երկրներից, որոնք հավանություն կտան Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին», – ասել է հրատարակության աղբյուրը։Հունգարիան Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև զինված հակամարտության հենց սկզբից անցել է  հրեական պետության կողմը՝ հայտարարելով ահաբեկչական հարձակումից պաշտպանվելու նրա իրավունքի մասին։

Սա Նեթանյահուի առաջին այցն է Եվրոպա այն բանից հետո, երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) 2024 թ. նոյեմբերին նրան ձերբակալելու հրաման է տվել Պաղեստինի տարածքում «մարդկության դեմ կատարած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների» համար։

Օրբանն այդ որոշումն անվանել է «անհեթեթ և ամոթալի»։ Նա իսրայելացի պաշտոնակցին  հավաստիացրել է, որ Հունգարիան չի կատարի դատարանի որոշումը:Ավելին, Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու ընթացակարգ սկսելու որոշման մասին։

 

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...