Մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ․ Լավրովը՝ Միրզոյանին

3 Ապրիլի, 2025

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:

Ստորև ներկայացնում ենք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը.

«Հարգելի՛ Արարատ Սամվելովի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այս իրադարձությունը նշանավորել է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Հիմնվելով հոգևոր և բարոյական արժեքների ընդհանրության, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական ամրության վրա՝ Ռուսաստանը և Հայաստանը մշակել են ամուր իրավական դաշտ և կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ։

Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ և մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածության ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ավելի խորացնելու և բարելավելու գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։

Ձեզ և Հայաստանի արտգործնախարարության բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ մասնագիտական ​​գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարգավաճում։

 

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...