Որ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայներ ստանա ավագանու նիստում, մենք պատրաստ ենք աջակցել. Կարեն Սիմոնյան

28 Մարտի, 2025

Ես կողմնակից եմ եղել, որ ընդդիմադիր դաշտում միշտ լինի միավորում, համախմբում, որպեսզի կարողանանք իշխանազրկել ՔՊ-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի առաջարկին, որ ինքը պատրաստ է միանալ մյուս ուժերին, թե որեւէ թեկնածու իրենից շատ ձայն հավաքի, իսկ եթե ինքը ամենից շատ ձայն հավաքի, ապա միանան իրեն:

«Ես էլ եմ ժամանակին հայտարարել, որ ընդդիմադիր ճամբարում որ թեկնածուն ավելի շատ ձայներ կստանա ավագանու նիստում քաղաքապետ ընտրելիս, մենք պատրաստ ենք աջակցելու եւ յուրաքանչյուրից ակնկալում ենք, որ իրենք էլ պատրաստ են աջակցելու, եւ մենք պատրաստ ենք ստանձնելու այդ լոկոմոտիվի դերը ընդդիմադիր դաշտում, որ կարողանանք ՔՊ-ին իշխանազրկել։

Մենք այդ մերանը դառնալու խնդիրը չունենք, և ես վստահ եմ, որ քաղաքացին ուղղորդելու է նաև ամբողջ ընդդիմադիր դաշտին, որ ճիշտ կողմնորոշվի և չթողնի ընդդիմության վիժեցում, որպեսզի ՔՊ-ն վերընդդրվելու որևիցե շանս ունենա, որին ես չեմ հավատում»,-ասաց նա:

Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի փոխադարձ մեղադրանքներին, Կարեն Սիմոնյանն ասաց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը միավորվի և կարողանա իր բռունցքը ցույց տալ այն իշխանություններին, որոնք երկիրը տանում են կործանման, քաղաքում մթնոլորտը փոխել են ավելի վատը, փորձել են քաղաքում ցույց տալ, որ բոլորդ բոլորիդ դեմ եք, դուք էս եք, սրան եք արժանի:

Այսքան ժամանակ գյումրեցին համբերատար է եղել, և արժանի չէ, որ ՀՀ-ում լինի ամենաաղքատը: Նաև ես փորձել դատապարտել իշխանությունների ամբողջ քարոզարշավի ընթացքում սերմանած այդ վատ մթնոլորտը, որ ես առաջին օրվանից ասեցի՝ չմտնեք այդ դաշտ, իրենք փորձեցին անընդհատ ապատեղեկատվություն տարածել, մասնավորապես իմ դեմ: Ես վստահ եմ, համոզված եմ, որ գյումրեցին ինձ ճանաչելով չի հավատացել նմանատիպ կեղծիքներին:

Դատապարտելի է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին առաջինը կոմունիստական կուսակցության հանդեպ բռնաճնշումները ցույց տալ լկտի ձևով, հետո մենք տեսանք նույնը «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ, որ նորից տարան բերեցին և երեկ «Իմ քաղաքը» դաշինքի և մեր դեմ իրագործված վայրագությունները»:

 

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...