Ահազանգ․ իշխանությունները Շիրակի համայնքների աշխատակիցներին հորդորում են գալ Սարիկի հանրահավաքին

28 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել մարզի տարբեր համայնքներից։

Մարզային իշխանական շրջանակները բառիս բուն իմաստով տեռոր են սկսել։

Այսօր Գյումրիում կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու համար համայնքային, մարզային իշխանության ներկայացուցիչները երեկվանից հորդորում են իրենց աշխատակիցներին անպայման ներկա գտնվել Թատերական հրապարակում՝ լսելու «Մեր Սարիկին»։

Մի քաղաքական խմբակի անդամներ, ովքեր տարիների ընթացքում դատապարտում էին վարչական ռեսուրսի կիրառումը, այսօր ավելի ցինիկ ձևով են այն կիրառում։

Գյումրիում սեփական վերարտադրությունն ապահովելու համար հայրենադավ խմբակը փորձելու է այսօր լավագույնս ներկայանա հանրահավաքին՝ ցույց տալու համար, որ «Սարի պես` Գյումրու թիկունքին» են։

Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, առաջարկում Ձեզ ներկա գտնվել ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին՝ համոզվելու, որ «Մեր Սարիկին» ավելի շատ աջակցում են ոչ թե գյումրեցիները, այլ իշխանությունների խիստ հրահանգով հանրահավաքին ներկա գտնվող Շիրակի մարզի մյուս համայնքների մեր քաղաքացիները։

Կեղծ ու դատարկ տպավորություն ստեղծելով համայնք չեն ղեկավարում»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում էր ընտրողներին, մարդ էր տանում բերում. Գոհար Մելոյան 

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հոկտեմբերի 25-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը, լրագրողներին հայտնեց Ստեփանավանում և Հայաստանի այլ համայնքներում անցկացվող տեղական...

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ անտարբեր չլինել ու պարտադիր գնալ ընտրատեղամաս․ Անդրանիկ Գևորգյան

  «Տվյալներ ունենք, որ ժամը 12-ի դրությամբ չունենք այնպիսի ակտիվություն, բայց դեռևս օրն ընթացքի մեջ է, քանի որ առավոտյան կողմ եղանակն էլ մի քիչ ցուրտ էր։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն․ ես առավոտյան էլ ասել եմ և...

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է․ ԿԸՀ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60% Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05% Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57% Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91% Գեղարքունիքի...

Էս փոքր գյուղում այսքան ուժայիններ են բերել, լցրել, իբր վախի մթնոլորտ է. Գերասիմ Վարդանյանը քվեարկեց

  Արտաշատ խոշորացված համայնքի քաղաքապետի թեկնածու ՀՅԴ «Դաշնակցությունից» Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ տեղական ընտրությունների օրը Դեղձուտ գյուղում ուժային կառույցների ներկայացուցիչների չափազանց մեծ ներկայություն է եղել՝ նշելով,...

Չեմ կարծում, որ վարչական լծակը կարող է ազդել մեր գյուղացիների վրա. ՀՅԴ վստահված անձ

Ինձ չի թվում, որ վարչական լծակները կազդի գյուղացիների վրա, ստեղ ամեն մեկը ինքը իր ընտրությունը ճիշտ կատարում է, ամեն մեկն իր ընտրությունը իր խղճի համար կատարում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաշատ...