Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել. Թաթոյան

27 Մարտի, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ նրանց նախընտրական գործունեությունը խոչընդոտելու կամ ավելի հեռուն գնացող նպատակներով: Օգտագործվում են քրեական դատավարության մեթոդներ: Զուգահեռ սաստկացել են իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի էջերով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ արշավը, վիրավորանքը, ծաղրը:

Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական վարույթով ճնշման փորձը նրան Քննչական կոմիտե հրավիրելով վաղուց նախաձեռնված ինչ-որ վարույթով, այն էլ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ` նրան զրկելով այդ օրը քարոզչության հնարավորությունից:

Վարդան Ղուկասյանին ձերբակալման ենթարկելու անհամաչափ մեթոդները` առանց իրավաչափ հիմքերի:

Այսօրվա գործողությունները Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ, խուզարկությունները նրանց գրասենյակներում, քրեական հետապնդման քայլերը նրանց ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ավագանու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման գործողությունները ճնշման նպատակ ունեն և այլն:

Մինչդեռ, արտոնյալ վիճակում է իշխանության թեկնածուն:

Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ, սաստկացել են քվեարկությունից անմիջապես առաջ ու արվում են այնպես, որ ազդում են թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա կամ արվում են հենց այդ նպատակով:

Մեր դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնենք նաև միջազգային կառույցներին»:

Նմանատիպ նյութեր

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...