«Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության կապակցությամբ

27 Մարտի, 2025

«Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը «Մայր Հայաստան» և «Մեր քաղաք» կուսակցությունների դաշինքների գրասենյակներում խուզարկությունների ու  ՔՊ  կուսակցության մամլո ասուլիսի մասին․

«2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ:

Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը:

Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։

Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։ Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։ Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը»։

Նմանատիպ նյութեր

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ-ում որոշումները կայացրեք ու կալանքները տվեք․ Դավիթ Ղազինյան

«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։ Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ...

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը (2026թ․)․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, Նոր...

74 տարեկան մորն ու աղջիկներին կալանավորել են. դատավորը երևի հիշել է՝ ոնց էր Փաշինյանը գոռում. Գեղամ Մանուկյան

  «Այս երկու-երեք օրվա կառավարության ծրագրի քննարկումը գործադիրի մասին չէր. իրականում սա բացահայտումն էր այս քաղաքական իշխանության ութ տարվա ռեպրեսիվ համակարգի, որը փաթեթավորվում է «ժողովրդավարություն», «ժողովրդավարության բաստիոն» ու...

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը գնել նաև այլ երկրներից։ Նույն գինին՝ Ռուսաստանյան Դաշնությանը վաճառելու ցանկացողները շատ...