Խորտակվելուց հետո Փաշինյանը կդառնա աշխարհում միակ, բացառիկ այն «կղանքը, որը չի ելնի ջրի երես»․ Սուքոյան

27 Մարտի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնվել է քաղաքական «ճահճում», որտեղ յուրաքանչյուր գործողություն միայն արագացնում է նրա «խորտակումը»։ Սակայն սա պարզապես անհատական ճգնաժամ չէ, այլ պետական կործանման վտանգ պարունակող երևույթ, որի հետևանքները դուրս են գալիս նրա անձնական իշխանության սահմաններից ու սպառնում են ողջ պետականությանը։

Որպես համառ մարդ՝ նա փորձում է դուրս գալ այս ինքնաոչնչացման ցիկլից։ Նրա ինքնապահպանման բնազդը կրկնակի է գործում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական գոյության մասին չէ, այլ նաև իշխանության պահպանման։

Ի ուրախություն մեզ, որքան շատ է նա «թպրտում ճահճում» իշխանությունը պահելու համար, այնքան ավելի է խորանում նրա մեջ։ Օրինակները բազմաթիվ են, սակայն դրանցից ամենաթարմը երեկվա հիստերիան և դրա հետևանքները՝ Գյումրու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ոստիկանական ճնշումները։ Բայց այս գործընթացն ունի նաև իր վտանգավոր կողմը․ նա փորձում է իր հետ «խորտակել» պետությունը և հայկական ինքնությունը(մեր անելիքը ավելի շատ այստեղ է)։

Այնուամենայնիվ, նրա մոտալուտ «վախճանը» արդեն պարզ երևում է, և դա բացառիկ ձևով ոգևորիչ է ինձ համար։ Քանի որ մինչ այս ոչ մի ընտրություն կամ շարժում նրան այսքան մոտ չի բերել անկմանը (թեպետ անկասկած դրանք են նպաստել այս ամենին)։

Եվ շուտով երբ արդեն ճահճից միայն գլուխը կմնա ջրի երեսին, նա անշարժ կսպասի, որ ինչ-որ մեկն իրեն ձեռք մեկնի։ Բայց չի գիտակցի, որ նույնիսկ պատահական անցորդը կամ իր ամենահավատարիմը ոտքը կդնի նրա գլխին՝ վերջնականապես խրելով ճահճի մեջ, որտեղից այլևս վերադարձ չկա։

Նրա համար այս պատմության մեջ գուցե մի դրական բան կա. Նիկոլ Փաշինյանը գրգռվում է իր բացառիկության մտքից, և ի վերջո խորտակվելուց հետո նա կդառնա աշխարհում միակ, բացառիկ այն «կղանքը, որը չի ելնի ջրի երես»։

Նմանատիպ նյութեր

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...