Անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել․ Հովիկ Աղազարյան 

26 Մարտի, 2025

Ազգային ժողովի նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում նախկին ՔՊ խմբակցության անդամ, այժմ անկախ պատգամավոր Աղազարյանն ասաց, որ նեկայացված մեղադրանքները չի ընդունում։

Նա իր դեմ սկսած գործընթացը «քաղաքական հետապնդում է» համարում։

Հարցին, թե սպասո՞ւմ է, որ արդար ձևով գործը կքննեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես կարամ պաշտպանվեմ, անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել»։

Հարցին՝  բացահայտումներ կանի՞, Հ. Աղազարյանը պատասխանեց. «Հիմա ես բաներ կասեմ, չգիտեմ՝ ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով՝ ոչ, բայց ասելու եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը հո օդից չընկա՞վ, ինչ-որ հիմք, պատճառ կա, չէ՞, որ ես հայտնվել եմ այս վիճակում»։

Ըստ նրա, առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...