Այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ. տնտեսագետ

25 Մարտի, 2025

Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա՝ ստորագրելով համաձայնագիր BP-ի և NewMed-ի հետ Իսրայելի ջրային տարածքներում գազի հետախուզում իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է  Վահե Դավթյանը։

«Սա SOCAR-ի առաջին միջազգային հորատման նախագիծն է, որի իրականացումը նախկինում հետաձգվում էր ՛՛Հեզբոլլահ՛՛-ի հետ հակամարտության պատճառով։

Այս ֆոնին Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթի տարանցումը դեպի Իսրայել՝ չնայած Էրդողանի խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը։ Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։

Որպես լրացուցիչ գործոն կարելի է դիտարկել Իսրայելի ծրագրերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի արտահանմանը:

Ակներև է  իսրայելական գործոնի ակտիվացումը Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ: Այդ թվում՝ Իրանի համար:

Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ։ Սակայն այդ տարբերությունն ամենևին խորքային չէ: Անկարան շարունակում է կոշտ հակաիսրայելական հայտարարություններ անել, մինչդեռ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը պահպանում է բարձր արդյունավետության մակարդակում։ Ադրբեջանը, իր հերթին, փորձում է քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ցուցադրել՝ առանց ավելորդ հռետորաբանության։ Իրականում, «գետնի վրա» կողմերի մոտեցումները առնվազն չեն հակասում միմյանց»,–գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...