ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Բողոքի ակցիա՝ բռնություն կիրառող ոստիկաններին պատժելու պահանջով

20 Մարտի, 2025

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ մարտի 0-ին դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում քննչական կոմիտեի մոտ,․ որտեղ հարցաքննության է հրավիրված արցախցի Տիգրան Ուլուբաբյանը։

Քննչական կոմիտեի դիմաց նախորդ օրը ևս հավաք էր օրերս ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առիթով։

Հիշեցնենք՝ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր․ 

«Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»:

Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։

Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել:

Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։

ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, ի գործ։ Նախաձեռնեք քրեական վարույթ, առանց ակտիվ օպերատիվ միջոցառումների կատարեք մի քանի ձևական վարութային ու քննչական գործողություններ, առանց որևէ մեկին ձերբակալելու, մեղադրանք առաջադրելու ու խափանման միջոց ընտրելու 1-2 ամիս հետո կայացրեք վարույթը կարճելու մասին որոշում՝ արարքն ապացուցված չլինելու հիմքով։

Այնուամենայնիվ, հաշվի կառնեք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին»։

Ռոման Երիցյանը այսօր՝ մարտի 19-ին, հրապարակել էր բռնություն կիրառած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Նրանք են՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը և Գոռ Խարաթյանը։

Ռոման Երիցյանը նաև կոչ էր արել հավաքվել Քննչական Կոմիտեի դիմաց՝ գրելով․ «Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, արցախյան վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։ Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։

Եթե Տիգրան Ուլուբաբյանի հետ տեղի ունեցածին պաշտոնական գնահատական տալ չեք կարող, ապա Տիգրանի կողքին կանգնել ոչ միայն կարող եք, այլև՝ պարտավոր։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է ցույց տանք միասնականություն։ Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության ծառայողները կարծել են, որ ինքը միայնակ տղա է, ուստի եկեք ցույց տանք, որ Տիգրանը մենակ չէ։ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։

Տիգրանը Հայաստանում ոստիկանության խոշտանգման առաջին կամ առաջին արցախցի զոհը չէ։ Անձամբ ես զբաղվել եմ այսպիսի տասնյակ դեպքերով, սակայն այս դեպքը յուրահատուկ է և հանրային հստակ պայքար պահանջող։ Սա այնպիսի դեպք է, երբ արցախցիներս կարող և պարտավոր ենք ցույց տալ միասնականություն՝ առանց որևէ քաղաքական կամ այլ շահագրգռվածության՝ միայն ու միայն արդարության պահանջով։ Տիգրանին ծեծած և նրա նահատակված հարազատներին հայհոյած ոստիկանները հենց վաղն էլ պետք է ձերբակալվեն։ Նրանց պաշտոնավարումն անհապաղ պետք է դադարեցվի։

Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։ Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները։

Հարգելի’ ժողովուրդ, որպես իրավաբան եմ վստահեցնում՝ ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են, ուստի հաշվի առնելով հարցի լուծման դատավարական եղանակի անպիտան լինելը՝ բոլորիդ խնդրում եմ վաղը՝ մարտի 19-ին, ժամը 19:30-ին, Մամիկոնյանց 46/5 հասցեում միանալ Տիգրանին՝ ցույց տալու համար, որ ոստիկանները սխալվել են՝ կարծելով, թե ինքը միայնակ է»։

Հավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։ Այս մասին գրում է WSJ-ն՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին։ Ըստ բանակցություններում ներգրավված մարդկանց, ամերիկացի բանակցողները...

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման հարցում պետք է հաշվի առնի տեղում առկա իրողությունները, որտեղ իրավիճակը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան...