Հայաստանի կառավարությունը կփորձի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով օգնություն հասցնել Սիրիա

20 Մարտի, 2025

Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Կառավարության այսօրվա՝ մարտի 20-ի նիստում ներառվել էր որոշում այս մասին։

Որոշման մեջ գրված է․ «Ներկայում հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» («Ալիջան») անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար»:

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու...

Փաշինյանը հատ-հատ ստուգելու է․ «Հրապարակ»

Փաշինյանը հատ-հատ ստուգելու է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին է անձամբ ընտրում եւ մասնակցում ավագանու ցուցակների ձեւավորմանը, այլեւ որոշել է հատ-հատ ստուգել թեկնածուների վարկանիշները։ Տեղեկություն կա, որ քարոզարշավի վերջին նա որոշել...

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել. «Հրապարակ»

Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։ Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց,...