Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

22 Օգոստոսի, 2026

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ գործողությունը համաձայնեցնելուց առաջ Իսրայելը բարձր մակարդակով նախազգուշացրել էր սիրիական իշխանություններին՝ փորձելով կանխել թուրքական զինվորականների տեղակայումը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ավիաբազային երկուշաբթի գիշեր։ Իսրայելի բանակը սկզբում չէր մեկնաբանում գործողությունը, սակայն ավելի ուշ հարվածի փաստը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Կացը հայտնել է, որ զինվորականները բազմիցս առաջարկել են հարձակվել Աբու-Դուհուրի վրա՝ այն բանից հետո, երբ հետախուզական տվյալներ են ստացվել այնտեղ գործունեություն սկսելու Թուրքիայի մտադրությունների մասին, որը, Իսրայելի գնահատմամբ, կարող էր սպառնալ նրա անվտանգությանը։

Նախարարի խոսքով՝ Նեթանյահուի և զինվորականների հետ մի քանի քննարկումներից հետո որոշվել է նախ սիրիական ղեկավարությանը բարձր մակարդակով ուղիղ նախազգուշացում ուղարկել։ Միաժամանակ, համապատասխան հետախուզական տեղեկատվությունը փոխանցվել է ամերիկյան իշխանություններին։

«Նախազգուշացումը մնաց անպատասխան», որից հետո Կացն ու Նեթանյահուն թույլատրել են հարվածը, որը հաջողությամբ իրականացվել է, հայտնել է նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը, մեղադրել էին իսրայելական ղեկավարությանը հարված հասցնելու մեջ՝ առաջիկա ընտրությունների վրա ազդելու նպատակով։ Կացը մերժել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Սիրիայում գործողությունը որպես քաղաքական ակցիա ներկայացնելու փորձերը հիմնված են Իսրայելի անվտանգության շահերի չիմացության և չհասկանալու վրա։

Նախարարը նաև քննադատել է Բերեքի հայտարարությունները, այդ թվում՝ նրա պնդումը Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների անօրինական օկուպացիայի մասին։ Կացի խոսքով՝ ամերիկացի դիվանագետի արտահայտություններում կան բազմաթիվ անճշտություններ, և դրանք հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։

Նմանատիպ նյութեր

ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին և 25-ին...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 11-17-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն...

ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը գրել է․ «Հայաստանի տարածքը Երևան քաղաքի չափ տարածքով կրճատած, ադրբեջանական զորքը տարիներ շարունակ դոշին փակցված քարտեզի ներսում հանդուրժող մարդը հիմա էլ որոշել է Հայաստանի էներգետիկ համակարգը կապել...

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ կխլենք ու կկապենք թուրք-ադրբեջանական համակարգին․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ կխլենք ու կկապենք թուրք-ադրբեջանական համակարգին․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, այ դրա համար մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

Նոյեմբերի 21-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ինը սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր...