Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը․ Գագիկ Բաղունց

18 Մարտի, 2025

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին․

«Արտահայտելով Արցախի ժողովրդի խորին երախտագիտությունը՝ ողջունում և բարձր ենք գնահատում Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից 2025 թվականի մարտի 18-ին №24.4259 նախագծի՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով բանաձևի ընդունումը։

Մեզ համար առանձնակի կարևորություն ունի այն փաստը, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ՝ ինչպես Ազգային խորհուրդը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, այնպես էլ այժմ Կանտոնների խորհուրդը, կողմ քվեարկեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Այսպիսի միասնական և սկզբունքային դիրքորոշումը վկայում է միջազգային իրավունքի և մարդասիրական արժեքների նկատմամբ Շվեյցարիայի հանձնառության մասին։

Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը։ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մասն է, ինչը բազմիցս հաստատվել է միջազգային տարբեր կառույցների կողմից, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերում։

Մենք հույս ենք հայտնում, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Կանտոնների խորհրդի այս պատմական որոշումը կյանքի կոչելու համար։

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորմանը, ինչպես նաև կայուն և արդար խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։

Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն ենք հայտնում Շվեյցարիայի խորհրդարանին՝ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման, մարդասիրության և Արցախի ժողովրդի ցավին ու կարիքներին ցուցաբերած ուշադրության համար»։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը...

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...