Անվտանգության «երկաթբետոնե» երաշխիքներ ենք պահանջելու. ՌԴ ԱԳՆ

17 Մարտի, 2025

Ռուսաստանն ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում կպահանջի, որ ապագա խաղաղության համաձայնագրի մաս կազմեն անվտանգության «երկաթբետոնե» երաշխիքները, ներառյալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների հրաժարումը Կիևին դաշինք ընդունելուց. այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Եթե խոսենք Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ապա, իհարկե, այն կունենա արտաքին ուրվագիծ, մենք կպահանջենք, որ անվտանգության «երկաթբետոնե» երաշխիքները դառնան այս համաձայնագրի մաս։ Որովհետև միայն դրանց ձևավորմամբ հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության Ուկրաինայում և ընդհանուր առմամբ ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։ Այդ երաշխիքների մի մասը պետք է լինի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների՝ նրան դաշինք ընդունելուց հրաժարվելը»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ վաղը հեռախոսազրույց է կայանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Քննարկման թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստարսբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...