ՔԿ-ն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան

17 Մարտի, 2025

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները
ՀՀ ԱԺ փետրվարի 12-ի լիագումար նիստում մեր գործընկերուհի Քրիստիներ Վարդանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Դուք Ձեր գործունեությամբ, այդ թվում էդ գործունեությամբ, այ էդ Ձեր ասած մարդկանց համար մայակներ եք պահում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե որտեղ ա պետք խփել, մայակները պահում եք եւ Ձեր ամենօրյա գործունեությամբ հիմնավորում եք, Հայաստանի Հանրապետության խոցելու լեգիտիմություն եք ստեղծում, դուք, հենց կոնկրետ դուք եւ Ձեր հարեւան խմբակցությունը եւ Ձեր արբանյակ քաղաքական ուժերը եւ կուսակցությունները»։
Հրապարակային հնչեցրած այս ուղիղ մեղադրանքի մասով, որպես ԱԺ պատգամավոր գրություններ եմ ուղարկել ԱԱԾ, դատախազություն՝ պահանջելով Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցել։
Դատախազությունն ընդհանրապես լռեց, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ իր վրայից գցեց Նիկոլի հիմնազուրկ հայտարարությունների պատասխանատվությունն ու գրությունս փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտե։
Օրերս ստացա նրանց կարճ, բայց խոսուն պատասխանը՝
քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել, ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Այն է՝
«Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:
Ասել է թե, Փաշինյանի ասածը հիմնազուրկ է, եւ չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ Քննչական կոմիտեն։
ԱԱԾ ուղղված գրությունս ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը կցում եմ։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...