Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

15/03/2025 12:55

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

«Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Զեկույցի ավարտին քննարկվեցին և որոշումներ կայացվեցին թեմերում ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացի, ժողովի օրակարգային նյութերի նախապատրաստման և կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ։

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ներկայացնելու համար համապատասխան հանձնախմբերին հանձնարարականներ տրվեցին նախապատրաստել զեկույցներ Եկեղեցու առաքելության կարևորագույն այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխական կյանքի կազմակերպման, հոգևորականաց պատրաստության, կրթադաստիարակչական գործունեության, սոցիալական ծառայության, քրիստոնեական արժեքներին նետված մարտահրավերների, Սփյուռքի ու հայկական ինքնության պահպանության և Եկեղեցու նյութական ու տնտեսական ոլորտներին։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։

Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին, խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Հայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերների մասին զեկուցեց քաղաքական գիտությունների դոկտոր տիար Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով ազգային շահերով առաջնորդվելու և տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու դիվանագիտական ջանքերի հրամայականը։

Մտահոգությամբ անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ ԳՀԽ-ի անդամները շեշտեցին Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունն ի նպաստ առկա հիմնախնդիրների հաղթահարման համազգային միաբանության ու համերաշխության ամրապնդման, Հայաստան-Սփյուռք գործակցության և համահայկական ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ։

Առանձին զեկույց ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրների մասին։ Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրության մասնագետ տիար Միքայել Մալխասյանը ժամանակագրական-համեմատական համատեքստում ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական առկա պատկերը, բնակչության բնական աճի և միգրացիայի վիճակագրությունն անկախության տարիներին։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անհանգստություն արտահայտեցին ժողովրդագրության մտահոգիչ ցուցանիշների առնչությամբ` միաժամանակ արձանագրելով այդ ուղղությամբ իրականացված ոչ բավարար նախաձեռնությունների փաստը։ Ընդգծվեց նաև այս ոլորտում Եկեղեցու կարևոր դերակատարությունը, որպեսզի հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում առավել մեծ ջանքեր ներդրվեն` զորացնելու համար հայ ընտանիքները և խրախուսելու որդեծնությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության, կրթական ծրագրերի, ուսումնադաստիարակչական ուղենիշների լրամշակման, արձանագրված արդյունքների ու կատարելագործման մասին զեկույցներով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, «Գարեգին Ա» կրթական կենտրօնի տնօրեն Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳՀՃ ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնտգյանը և Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանի տեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը։ Տեղեկացվեց, որ 2023 թվականից առ այսօր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 354 եկեղեցական։

ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին Գևորգյան հոգևոր ճեմարանում եռաստիճան կրթական համակարգի ամբողջական ներդրման և ժամանակակից չափանիշներին համապատասխան որակյալ կրթության ապահովման առնչությամբ:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Կրթական հանձնախմբի անդամ Հասմիկ Մարգարյանը ժողովականներին ներկայացրեցին Կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման աշխատանքների ընթացքը։

Հիշյալ նախաձեռնության նպատակն է ներդնել ժամանակակից պահանջներին համապատասխան միասնական հոգևոր-կրթական ծրագիր՝ կրակնօրյա դպրոցներում երեխաների հոգևոր, ազգային կրթությունն ու դաստիարակությունն ապահովելու համար։

ԳՀԽ խիստ կենսական ու առաջնահերթ համարեց մատաղ սերնդի հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորմանն ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված այս նախաձեռնությունը՝ թելադրելով շարունակել ծրագրի իրագործմանն ուղղված աշխատանքները։

Մայրավանքի շինարարական ծրագրերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ մասնավորաբար տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսեն գործել Մայր Տաճարի թանգարանը, «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը և նորակառույց Մոմավառության սրահը։ Ընթացքի մեջ են Գևորգյան ճեմարանի կացարանային շենքի, Հառիճավանքի ննջարանային մասնաշենքի նորոգության ու բարենորոգչական այլ աշխատանքերը։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերի վերաբերյալ ժողովականներին իրազեկումներ կատարեց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Տ․ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ անդրադարձ կատարելով «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության գործարքի, Պատրիարքության կալվածքների նկատմամբ ներկայացված գույքահարկի հարցերին և այդ ուղղությամբ իրականացված քայլերին։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ կարևորելով հիշյալ խնդիրների արդար հանգուցալուծումը և այդ ուղղությամբ գործադրվող հետևողական ջանքերը։

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ժողովականներին համապարփակ տեղեկություններ փոխանցեց Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի քաղաքական համակարգում շարունակվող փոփոխությունների, ինչպես նաև առկա անվտանգային, տնտեսական խնդիրների և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։

Մասնավորաբար տեղեկացվեց, որ հաշվետու տարում Հայ Եկեղեցու կառույցներում ու թեմերում շարունակվել են իրականացվել հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային, բարեսիրական բազմաբնույթ ծրագրեր:

Անդրադարձ կատարվեց 2024 թ․ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին՝ ուղղված սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։

Ընդհանուր առմամբ՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից հատկացվել է 1,551,115 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար հարյուր տասնհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (608,037,073 ՀՀ դրամ) օժանդակություն։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը։

Ժողովն ավարտվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,-ասված է հայտարարության մեջ։

Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն Պարսյան

Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն Պարսյան

Հայաստանի ֆինանսական պատմության ընթացքում առաջին անգամ եվրոբոնդեր(եվրոպարտատոմսեր) թողարկվել են 2013 թվականին` 500 մլն դոլարի չափով, և այս գումարը հիմնականում ուղղվեց ռուսական միջպետական պարտքի մարմանը: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Հետագայում այս...

Հայաստան արևմուտքից ցիկլոն կներթափանցի

Հայաստան արևմուտքից ցիկլոն կներթափանցի

Հայաստան արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ  պայմանավորված մարտի 19-ից հանրապետության շրջանների մեծ մասում կսկսեն տեղումներ։ Հանրայինի եթերում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ցերեկային ժամերին օդի...

Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ...

ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր փոթորիկներ են. 16 մարդ է զոհվել

ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր փոթորիկներ են. 16 մարդ է զոհվել

16 մարդ է զոհվել ԱՄՆ-ի մի քանի նահանգների պատուհասած փոթորիկների և տորնադոների հետևանքով, տասնյակ վիրավորներ կան, հաղորդել է  NBC News-ը։ Նշվում է, որ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում մոլեգնած փոթորիկն ու տորնադոն սպառնալիք...

Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նոտա է հղել ԵԽ հայ գերիների մասին բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարանին՝  մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝...

Գերագույն հոգևոր խորհուրդի քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ...

Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան

«Մեծ մասը սպասում են ինչ-որ «փրկչի» գալստյան, այնինչ այդ փրկիչը յուրաքանչյուրի մեջ է»,-գրում է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նա նշում է. «Յուրաքանչյուրիս գիտակցությունն է թելադրում մեր իրականությունը: Եթե ընտրել եք միջակության և խեղճության...

Հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ. ՀՅԴ ԳՄ

«Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում  հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։  Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն  ու...

Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացավանք է Ադրբեջանի համար. Օսկանյան

«Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է»,-խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնեցված համաձայնագրի մասին՝ նման գնահատական է հնչեցրել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա հիշեցնում է, որ համաձայնագրի տեքստում...

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում իրական խաղաղության. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում իրական խաղաղության՝ ի պատասխան Հայաստանի վրա պարտադրվող Ադրբեջանի միակողմանի «պայմանագրի» մասին տեղեկությունների: Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ...