ԱԳԼՃԿ-ների տուգանքի սահմանաչափը բարձրացվել է

14 Մարտի, 2025

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բարձրացվել է ԱԳԼՃԿ-ների տուգանքի սահմանաչափը:

«Օրինակ՝ ԱԳԼճԿ-ների դեպքում տուգանքի չափը 50․000-100․000 դրամ էր, դա, կարելի է ասել, որ զսպաշապիկ չէր լինում տնտեսվարողի համար։ Ասվում էր՝ տուգանքի ու նույն ձևով շարունակվում էր։ Կատարվեցին օրենսդրական փոփոխություններ ու տուգանք սահմանվեց ստուգմանը նախորդած եռամսյակի շրջանառության 1 տոկոսի չափով, գումարած՝ 200 հազար դրամ։ Դրանից բացի, եթե նախկինում 3 օր առաջ զգուշացնում էինք տնտեսվարողին, որ ստուգումներ ենք անցկացնելու, ապա հիմա ընդհանրապես չենք տեղեկացնում, և տնտեսվարողի համար անակնկալ է լինում։ Մենք ուսումնասիրության համար վերցնում ենք նմուշ ու տնտեսվրողը տեղյակ չի լինում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...