Իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը․ Սևակ Հակոբյան

13 Մարտի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող (վայելող, ինչպես կուզեք) Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ Լրագրողի հարցին, թե՝ «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», հունից դուրս եկավ, թե՝ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»։ Սա ասում է մի մարդ, ով կոչված է կառուցել, կազմակերպել, առաջ տանել Հայաստանի շահը միջազգային հարաբերություններում ու այդ ամենը պարտավոր է անել պատշաճ մակարդակով։

Թե ինչ «արհեստավարժությամբ է» կատարել իր գործը, կարծում եմ անգամ հիշատակելու կարիք չկա։ Ամենը «գցել է ոտքին», իրեն պահում է անշնորհք ու միանշանակ անդասիարակի պես, առնվազն լրագրողների նկատմամբ։

Սա գալիս է, իհարկե, ոչ միայն այդ որակներից (ավելի ճիշտ՝ այդ որակների բացակայությունից), նաև նրանից, որ հարցեր կան, որոնց պատասխանները չունի, տակից չի կարող դուրս գալ. դրա համար անճարությունից, թիրախավորում է լրագրողներին: Որովհետև գիտի, որ իրեն բացի հանրային պարսավանքից, ոչինչ չի լինի, ինչպես որ ոչինչ չի լինում իր ղեկավարին այսքան աղետ բերելուց հետո։

Երեկ երեկոյան, մտնում եմ Ֆեյսբուք ու տեսնում եմ, որ «5-րդ ալիքին» են ամոթանքներ տալիս, թե՝ էս ի՞նչ եք դառել, բեսեդկա եք և նմանատիպ պիտակավորումներ։ Մտնում եմ հասկանամ՝ ինչ է եղել։ Տեսնեմ՝ «Հարցազրույց» հաղորդման հյուրը իրավաբան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է։ Դիտում եմ։

Ամենը հասկանում եմ, բայց չեմ հասկանում մեկ բան․ իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը։ Հյուրը եկել, այո՛ սուր ու ուշադրությանը արժան հարցեր է բարձրացնում, ներկայացնում է փաստեր, համադրում է ու դարձյալ բարձրացնում հարցեր, որոնք պատասխանելու, գուցե հերքելու կարիք ունեն ու ոչ մի պարագայում՝ լրագրողին կամ լրատվամիջոցին թիրախ դարձնելու։

Հիմա կասե՞ք ինչ տարբերություն Նիկոլի Արարատի, որը հարցերին պատասխանելու փոխարեն թիրախավորում է լրագրողին, ու ձեր մեջ, որ հյուրի հնչեցրածը թողած, թիրախավորում եք լրատվամիջոցին»։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...