101․5 մլն դրամ Գյումրու և Փարաքարի ընտրությունների անցկացման համար

13 Մարտի, 2025

 

Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում, համաձայն որի պահուստային ֆոնդից գումար հատկացվեց Գյումրու և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ծախսերի համարԼ Որոշման մեջ մասնավորապես ասված է․ «ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի № 1951-Ն և 2025 թվականի հունվարի 16-ի № 34-Ն որոշումներով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում նշանակվել են ավագանիների արտահերթ ընտրություններ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2025 թվականի հունվարի 20-ի № 1-Ա և 2025 թվականի փետրվարի 20-ի № 2-Ա որոշումներով ընտրությունների օր է սահմանվել 2025 թվականի մարտի 30-ը։

Վերոնշյալ ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման, այդ թվում ԿԸՀ-ի ծախսերի համար՝ 101.571.362,0 դր. (աշխատավարձ, տրանսպորտի ծառայության վճարներ, կապի ծառայության վճարներ, գրասենյակային, հրատարակչական, գործուղման, համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր, քվեախցերի պատրաստում, կնիքների պատրաստում, թղթյա պակետների պատրաստում, քվեաթերթիկների համար ծրարների ձեռք բերում, քվեաթերթիկների տպագրում, ինքնասոսնձվող դրոշմանիշ, կտրոնների տպագրություն, ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, սարքերի օպերատորների ուսուցում, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ՏԸՀ-ի ապահովում), թվով 2 ԸԸՀ-երի համար 9.872.308,0 դր. (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր) թվով 99 ՏԸՀ-ի ծախսերի համար 88.671.330,0 դր (աշխատավարձ, կապի ծառայություններ, գրասենյակային նյութեր և հագուստ, տրանսպորտային նյութեր)։

Նախագծով առաջարկվում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1096 «Ընտրական գործընթացների համակարգում,կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում 11003 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում)» միջոցառման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 200115.0 հազ դրամ` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ս.թ․մարտի 30-ին կայանալիք ավագանիների ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով»:

Նմանատիպ նյութեր

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...