Փաշինյանը հասկացրել է թիմին, որ Գյումրու ընտրությունները իրենց վերջի սկիզբն է լինելու. «Հրապարակ»

13 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու և այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար: Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայիններին. նախօրեի գիշերը մասկի-շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի նկատմամբ, երեկ գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հերթական` 5-րդ անգամ բերման էր ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը, որն օրինական կարգով ձևակերպված ծառայություն է մատուցում:

Ուրբաթ օրը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր տագնապներն ու վախերը Գյումրու ընտրությունների հետ կապված և հասկացրել է թիմին, որ դա իրենց վերջի սկիզբն է լինելու, ուստի յուրաքանչյուր ոք պետք է անմասն չմնա մարտի 30-ին կայանալիք ընտրություններից։ Տեղեկացանք նաև, որ Փաշինյանն ուժային կառույցներին հրահանգել է՝ ինչքան հնարավոր է, շատ աղմկահարույց գործեր բացահայտել և հրամցնել հանրությանը, որ համոզեն, թե ինքը կատարում է իր խոստումները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...