Այս մոլությամբ բռնվածները կամազուրկ, անօգնական են դառնում՝ փորձելով ամեն գնով գումար հայթայթել խաղալու համար. Հայր Զաքարիա

7 Մարտի, 2025

Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին, այս մասին գրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Նա ընդգծել է՝ Մեծ Պահքին և, առհասարակ, պետք է հեռու մնալ խաղամոլությունից, որի պատճառով մեր աչքի առաջ բազում ընտանիքներ են քանդվում, կյանքեր խորտակվում, իսկ շատեր էլ անհուսությունից և անելանելի վիճակից ինքնասպանություն են գործում։

«Այս մոլությամբ բռնվածները կամազուրկ, անօգնական են դառնում՝ փորձելով ամեն գնով գումար հայթայթել խաղալու համար։ Վարակիչ այս ախտը կարող է պատել ամեն մարդու, եթե փոքր-ինչ թույլ լինի կամքից։

Սիրելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք ձեր զավակների հանդեպ, հետաքրքրվեք նրանց կյանքով և առօրյայով, իսկ խաղամոլության անգամ չնչին դրսևորման դեպքում անպայման քայլեր ձեռնարկեք, մասնագետների դիմեք և այլն։

Անպատկերացնելի է, թե որքա՛ն մարդիկ և հատկապես երիտասարդներ են դիմում հոգևորականներին օգնության կանչով․․․ երբեմն պարզապես շատ ուշ է լինում»,- նշել է Հայր Զաքարիան։

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը․ ԶԼՄ

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը․ ԶԼՄ

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնաս էր հասցրել վեց դամբարանի և աղբյուրի, գրում է Ermenihaber.am-ը։...

Օձունում տղամարդը ընկել է բարձրությունից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Օձունում տղամարդը ընկել է բարձրությունից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա, անգիտակից» ախտորոշմամբ «Ալավերդի»...

Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան

Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում գլխ․ շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․․ Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին․ Մայր Աթոռ

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ....

Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ

Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ

Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրվող Լիդյա Մանթաշյանը ֆեյսբուքում գրել է. «Երեկվանից մտածում եմ` ինչ անեմ. կին են կալանավորում 2 ամսով, հատուկենտ ստասուսից բացի ուրիշ ոչ մի բան չկա: Նույնիսկ դատարանների դիմաց մշտապես հավաքվող մարդիկ չկային... Ես էլ չկայի......