Այսօր Ս․ Աստվածածնի վերափոխման տոնն է

16 Օգոստոսի, 2026

Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօր Ս․ Աստվածածնի վերափոխման տոնն է, որի պատմությունը մեզ է հասել Եկեղեցու Սրբազան Ավանդության միջոցով։
Հիսուս խաչի վրա կրած Իր չարչարանքների ժամանակ անգամ չմոռացավ մորը և նրան խնամատարության հանձնեց Ս․ Հովհաննես ավետարանչին (տե՛ս Հովհ. 19․ 26-27): Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում էր աղոթքների, պահքի մեջ և հաճախ այցելում սիրելի Որդու գերեզմանին։

Այդ այցերից մեկի ժամանակ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Ս․ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:

Այդ ժամանակ քարոզությունից վերադառնում է Ս․ Հովհաննես ավետարանիչը, և Տիրամայրը նրան հայտնում է ամեն ինչ և պատվիրում, որ առաքյալը Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Ս․ Աստվածամայրը գնում է Վերնատուն:

Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս․ Հովհաննես առաքյալը վերցնում է մի տախտակ ու տալիս Ս․ Կույսին և խնդրում, որ նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն ախտերից և զանազան հիվանդություններից։ Երբ առաքյալները շրջապատում են մահիճը, ուր պառկած էր Տիրամայրը, աննկարագրելի մի լույս է հանկարծ երևում: Ներկաները սարսափում են, իսկ սենյակի վերևում հրեշտակների զորքերով հայտնվում է Քրիստոս Աստված: Տեսնելով Հիսուսին` Ս․ Աստվածամայրն ավանդում է հոգին:

Երբ հանդիսավոր թափորը շարժվում է դեպի Գեթսեմանի, հանկարծ ներկաների գլխավերևում լուսավոր և պսակաձև մի ամպ է գոյանում` առաջնորդելով թափորը: Երուսաղեմի անհավատ բնակիչները, չարացած այս ամենից, գնում և ամեն ինչ հայտնում են հրեա քահանայապետներին և դպիրներին: Վերջիններս էլ ամեն ինչ անում են թափորը ցրելու համար: Սակայն պսակաձև ամպը ձախողում է նրանց չար մտադրությունը` պարսպի նման շրջապատելով նրանց: Շատերը կուրանում են, բայց վերագտնում իրենց մարմնավոր տեսողությունն ապաշխարելուց հետո։

Այդ օրը նաև մեկ այլ հրաշք է կատարվում: Մի հրեա քահանա, տեսնելով հանդիսավոր թափորը, մոտենում է դագաղին` այն տապալելու մտադրությամբ: Սակայն երբ դիպչում է դագաղին, հրեշտակն աննյութեղեն թրով կտրում է նրա երկու ձեռքերը: Ձեռքերը մնում են դագաղի վրա, իսկ քահանան ընկնում է և խորապես զղջում իր արածի համար: Ս․ Պետրոս առաքյալը, տեսնելով քահանայի զղջումը, բժշկում է նրան: Հետագայում այս քահանան դառնում է Քրիստոսի սիրո վարդապետության ջերմեռանդ տարածողներից»:

Նմանատիպ նյութեր

«Իմ սարկազմը ագրեսիայից խուսափելու լավագույն ձևն է»․ Վահան Հովհաննիսյանն այսօր կդառնար 70 տարեկան

«Իմ սարկազմը ագրեսիայից խուսափելու լավագույն ձևն է»․ Վահան Հովհաննիսյանն այսօր կդառնար 70 տարեկան

Այսօր քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է․ նա կդառնար 70 տարեկան․ -Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը եւ կուսակցական կյանքին: Իմ գործը գիտությունն էր: Սակայն, 1988 թ. հայ...

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի շուրջ․ Իրանի ԱԳՆ

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի շուրջ․ Իրանի ԱԳՆ

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։ Մի շարք հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում...

Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW»-ն ու ինքնագլորը. 15-ամյա տղան տեղափոխել է հիվանդանոց

Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW»-ն ու ինքնագլորը. 15-ամյա տղան տեղափոխել է հիվանդանոց

Օգոստոսի 15-ին, ավտոմեքենայի և ինքնագլորի (սամակատ) բախում է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 16:40-ի սահմաններում Հին Երևանցի - Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Հակոբ Ք.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի...

ՀԱՊԿ-ն Հայաստանի որոշմանը սպասում է «ողջամիտ ժամկետներում»․ Մասադիկով

ՀԱՊԿ-ն Հայաստանի որոշմանը սպասում է «ողջամիտ ժամկետներում»․ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Ելնում ենք...

Պետությունը չի ապրում ելույթներով, պետությունն ապրում է արդյունքով․ Վիտալի Մանգասարյան

Պետությունը չի ապրում ելույթներով, պետությունն ապրում է արդյունքով․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ իշխանության կոմպլեքս թիվը․ Մաթեմատիկայում կոմպլեքս թիվը գրվում է z = a + bi տեսքով, որտեղ a-ն իրական մասն է, bi-ն՝ կեղծ մասը, իսկ i-ն՝ կեղծ միավորը, որի քառակուսին հավասար է -1-ի (i²...