Ամուսնու կողմից ծեծված և հրկիզված 28-ամյա կինը նոր մանրամասներ է պատմել դեպքից

7 Մարտի, 2025

Արմավիրի մարզում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 6-ին իրենց էր զանգահարել տուժող, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ա․ Ա․-ն, ով ցանկացել է ներկայացնել դեպքից որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ դեպքը չի եղել խանդի հողի վրա, այլ որ իր ամուսնու հետ բռնկված բոլոր վեճերը միշտ ունեցել են նման վերջաբան, ուղղակի այս անգամ գործը հասել է ոստիկանություն, քանի որ ամուսինը հրկիզել իրեն, սպառնացել է, որ երեխաներին կվերցնի իրենից, կվնասի իր հարազատներին և ոչ միայն։

«Լրատվական կայքերում դեպքի մասին տեղեկությունը տարածվում է այնպես, որ այդ ամենը խանդի հողի վրա է եղել։ Շուրջ 11 տարվա ամուսիններ ենք ու սա առաջին դեպքը չի եղել։ Նա միշտ էլ իր համար ստեղծում էր տարբեր պատճառաբանություններ՝ վեճ սկսելու համար ու սա էլ հերթականն էր։ Ամեն անգամ ինձ ծեծում էր, դանակ հանում ու սպառնում։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան արթնացանք ու սկսվեց վիճաբանություն, որը հետո ավելի թեժացավ և նա ինձ տարավ նկուղ։ Ես այդ ընթացքում մտածում էի, որ տանում է այնտեղ հաշտվելու, զրուցելու համար, բայց փաստորեն դա այդպես չէր։ Իջանք նկուղ, ինձ ստիպեց նստեմ աթոռին, կապեց, որից հետո սկսեց ծեծի ենթարկել, սղոցը մոտեցրեց պարանոցիս, սպառնաց, որ ինձ կմորթի, կվնասի իմ եղբորը, հարազատներիս, երեխաներիս կխլի։

Հետո վերցրեց ներկով լի տարան լցրեց իմ վրա ու կրակայրիչով այրեց։ Ամբողջ հագուստս բռնկվեց, վազեցի դուրս, սակայն ոչ մեկ չկար, որ օգներ։ Այդպես ինձ տեղափոխեց հիվանդանոց և պահանջեց, որ ոչ մեկի չասեմ, որ այդ ամենի հեղինակը ինքն է, այլապես կրկին սպառնալիքներ հնչեցրեց։

Ես հիվանդանոցում խաբեցի, թե իբր վառարանը վառելուց է եղել, չասեցի անգամ իմ ծնողներին, հարազատներին։

Երբ արդեն դուրս գրվեցի հիվանդանոցից, որտեղ բազմաթիվ վիրահատություններ էի տարել, կրկին վախի մթնոլորտ ստեղծեց, սպառնաց, որ ես պետք է գնամ իր տուն։ Արդեն մեկ օր անց նա նորից խմեց, ջարդեց դռների ապակիները, հայհոյեց ինձ և ես հաջորդ առավոտյան իմ ծնողներին զանգեցի ու ասեցի՝ իրականում ինչ է եղել ու որ գան իմ հետևից։ Ծնողներս էլ նախ գնացել էին ոստիկանություն, ապա նոր եկել իմ հետևից։ Այժմ նա կալանավորված է ու ես միչև վերջ գնալու եմ, որ արժանի պատիժ ստանա ու օրենքի առջև պատասխան տա ինձ և իմ երեխաներին պատճառված հոգեբանական ու ֆիզիկական մեծ ցավի համար»,- պատմել է կինը:

Նմանատիպ նյութեր

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...