Ալիևը Թուրքիայում կրկին խոսել է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին

6 Մարտի, 2025

Նախիջևանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով։ Այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին օկուպացնել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում: Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև Հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում», — ասել է Ալիևը։

Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Սակայն 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքել են պայմանագիր, ըստ որի՝ Նախիջևանը հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։

 

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...