«Կատարեք միջազգային չեզոք միջնորդի դերը». Նամակներ կհանձնվեն ԱԳՆ և Շվեյցարիայի դեսպանատուն

4 Մարտի, 2025

 

Հյուպատոսական հասանելիություն գերիներին

Մարտի 4-ին, ժամը 15.00-ին նամակներ կհանձնվեն ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն  բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակում նշվում է, որ հաշվի առելով Շվեյցարիայի համար միջազգային մարդասիրական իրավունքի կարևորությունը և բարդ իրավիճակներում չեզոք միջնորդի դեր ունենալու նրա փորձը՝ ներկայացվում է խնդրանք, որպեսզի իր երկիրը ևս մեկ անգամ իրականացնի միջազգային չեզոք միջնորդի իր դերը և հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովի հայ գերիների համար:

Նամակները ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչներն այսօր կփոխանցեն դրանք:

Ակցիան կմեկնարի ՀՀ ԱԳՆ մոտից, այնուհետև ՀԿ-ների ներկայացուցիչները  կշարժվեն դեպի Շվեյցարիայի դեսպանատուն:

Free Armenian Prisoners թիմ

 

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...