USAID-ին հաջողվել է խոստացված 250 մլն դոլարի մոտ 50%-ը փոխանցել Հայաստանին՝ մինչև սառեցումը

3 Մարտի, 2025

2024 թվականին Հայաստանը USAID–ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված 250 մլն դոլարի փոխարեն ստացել էր 110 մլն դոլար, որը նախատեսված էր ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։

Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի միջև 2024 թվականի սեպտեմբերին ստորագրված փաստաթղթի մասին է, որով փոփոխություններ են կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրում։

Արդյունքում USAID–ի (ԱՄՆ ՄԶԳ) համաձայնագրով նախատեսված գումարի շեմը գրեթե կրկնապատկվել էր՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի, ինչպես նաև ընդլայնվել էին համատեղ ծրագրերի ուղղությունները։

ԱԳՆ-ում նշել են, որ Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող արտաքին աջակցության բոլոր ծրագրերը սառեցված են, գերատեսչությունն էլ գործակալության հետ համատեղ իրականացվելիք ծրագրեր չունի։

«2024 թվականի դրությամբ 250 մլն դոլարից հատկացվել է 110 մլն դոլար, որի շուրջ 49 մլն դոլարը ուղղվել է «Ժողովրդավարական անցման խթանմանը»», – պարզաբանել են ԱԳՆ–ից։

Այս նախաձեռնության շրջանակում իրականացվել է 5 ծրագիր` օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ (6.6 մլն դոլար), լավ կառավարում (շուրջ18.9 մլն դոլար), քաղաքական մրցակցության և փոխհամաձայնության ձևավորում (շուրջ 8 մլն դոլար), քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ (13.6 մլն դոլար), մարդասիրական օգնություն (1 մլն դոլար)։

Շուրջ 60 մլն դոլար բաշխվել է ծրագրերի միջև «տնտեսական անվտանգության բարելավման» շրջանակում։ Այսպես, մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացմանը հատկացվել է մոտ 29.8 մլն դոլար, աշխատուժի զարգացմանը` շուրջ 3.2 մլն դոլար, էներգետիկ ծառայություններին` շուրջ 25.8 մլն դոլար, մարդասիրական օգնությանը` 1 մլն դոլար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որն իր հերթին Կոնգրեսին տեղեկացրել է արտաքին օգնության քաղաքականության վերանայման մասին։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որը ժամանակն է, որ «մեռնի»։ X սոցցանցի իր առանձին գրառման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «օձի բույն էր արմատական ​​ձախակողմյան մարքսիստների համար, որոնք ատում են Ամերիկան»:

Մինչ այդ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը արձակուրդ է ուղարկել USAID-ի մոտ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրել է այլ երկրներին օգնության տրամադրումը։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...