ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է USAID-ը լուծարելու մասին

29 Մարտի, 2025

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման մասին։

Հայտարարության համաձայն՝ պետդեպարտամենտը եւ USAID- Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում իրականացնելու իրենց մտադրության մասին, որը մինչեւ 2025թ. հուլիսի 1-ը կփոխանցի USAID որոշ գործառույթներ պետդեպարտամենտին եւ կդադարեցնի գործակալության այլ գործառույթները, որոնք «չեն համապատասխանում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթություններին»:

 

«Ճիշտ ցուցաբերված օտարերկրյա օգնությունը կարող է առաջ տանել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները եւ ամրապնդել գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ: Ցավոք, USAID-ը վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից, ինչի հետեւանքով արդյունքները չափազանց փոքր էին, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր:

 

Նախագահ Թրամփի շնորհիվ այս առումով անպատասխանատու դարաշրջանն ավարտվեց: Մենք կվերակողմնորոշենք մեր արտաքին աջակցությն ծրագրերը՝ ուղղակիորեն համապատասխանեցնելով այն ամենին, ինչը լավագույնն է Միացյալ Նահանգների եւ մեր քաղաքացիների համար:

 

Մենք շարունակում ենք կյանքեր փրկելու կարեւորագույն ծրագրերը եւ ռազմավարական ներդրումներ կատարել, որոնք ամրապնդում են մեր գործընկերներին եւ մեր սեփական երկիրը:  Սա ամերիկացի ժողովրդին տրված եւ կատարված հերթական խոստումն է»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...