Վճարման համակարգում խնդիրներ կան․ Ավագանու անդամը խոսել է «Թել-սել»-ի ղեկավարության հետ

25 Փետրվարի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է տրանսպորտում վճարումներ կատարելիս քաղաքացիներին հանդիպած խնդիրների մասին, որոնց պարզաբանումները նա ստացել է «Թել-սել»-ից․

«Ի՞նչ է տեղի ունենում այն դեպքերում, երբ վալիդատորը մերժում է քարտային վճարումը, սակայն երեկոյան քարտից գումար է գանձվում։ Ըստ «Թել-սել»-ի ղեկավարության պատճառները հետևյալն են․ առաջինը՝ գումարը կարող է գանձվել գիշերը այն դեպքում, եթե վճարման պահին քարտն ունեցել է գործարքների քանակի սահմանափակում։ Երկրորդ պատճառը․ եթե քարտի վրա լինի գումարային սահմանափակում և երրորդ պատճառը՝ որ այդ պահին վճարումը հաստատվում է՝ անկախ նրանից՝ քարտի վրա գումար կա, թե՝ ոչ, ապա հետո գործարքը հաստատվում և գումարը գանձվում է»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ հունվար ամսին մարդիկ վճարել են, վալիդատորը տվյալ պահին մերժել է, ապա գումարները սկսել են գանձվել մեկ ամիս հետո։

«Մենք առաջարկում ենք բոյկոտել, բայց եթե վճարում եք, քարտերը մի քանի անգամ մի մոտեցրեք, միևնույն է գումարը գանձվելու է»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։ Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ...

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...