Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան

25 Փետրվարի, 2025

 

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ ՌԴ դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։

Նախկինում Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Նրան ընդունել էր նաև հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Թեհրան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը։

 

Նմանատիպ նյութեր

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա...

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։ 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։...

Հրդեհ՝ Սոլակի բնակելի տներից մեկում․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ

Հրդեհ՝ Սոլակի բնակելի տներից մեկում․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին...

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Քննարկվել է ՀՀ-Ղազախստան համագործակցությունը ԱԲ ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի...