Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը էժան գնով հող է ծախել ոմն Հաջի Խդրի Հաջիևին․ լրագրող

25 Փետրվարի, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երևանցիներին հողերը ծախելուց հետո շուկայականից էժան գնով հող է ծախել Հաջի Խդրի Հաջիևին։

Դիլիջանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ երբ կառուցապատման նպատակով հողամաս ձեռք բերելու համար դիմել են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նա մերժել է , ասելով, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։Սակայն Դիլիջանում Երևանի, այլ քաղաքների բնակիչների համար հողեր կան, որոնք նրանց վաճառվում են շուկայականից մի քանի անգամ էժան գներով։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին Է դիմել Հաջի Խդրի Հաջիևը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1240.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի/ 1240.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:

Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 8474532 /ութ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել Հաջի Խդրի Հաջիևին: Փետրվարի 18-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 32/2 հասցեի 1240.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, օտարել Հաջի Խդրի Հաջիևին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ընտրողների ռեգիստրի բաժնում Հաջի Խդրի Հաջիևի մասին տեղեկություններ չկան։ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում 1240.0քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցումէ 8 միլիոն դրամը։ Նիկոլի թվին Դիլիջանում կոռուպցիա չկա, չկա»։

Նմանատիպ նյութեր

Մի երկրաշարժ, և այս քաղաքը կվերածվի աղետի. Պեդրո Զարոկյան

Մի երկրաշարժ, և այս քաղաքը կվերածվի աղետի. Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Քաղաքի կառավարման լիակատար անարխիայի արդյունքը... և նրանք շարունակում են շինարարության թույլտվություններ տալ բարձրահարկ շենքերի համար՝ առանց որևէ քաղաքաշինական...

135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին 

«Քննարկվում է Ազգային ժողովի կառուցվածքի տեսանկյունից ամենաառանցքային նշանակություն ունեցող մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։ Նախքան մշտական հանձնաժողովի բուն գործունեությանը և դրա շրջանակներում ներկայացված հարցերին...

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։ Օգոստոսի 10-ին հրապարակված հաղորդագրության մեջ Պատրիարքությունը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու...

Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զինծառայողի մահը չի հաղորդում. Գեղամ Մանուկյան

  «Ահավոր բան է կատարվում. շատ խոսվեց զոհվածների ցանկերի հետ կապված:  «Զինապահում» չկան 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունները: Հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով...

Խաղաղությունը պարտադրվում է․ Բարի կամքով երկու երկիր իրար հետ խաղաղություն չեն կնքում․ Արթուր Խաչատրյան 

«Աշխարհը փոխվել է, հազար տարի հետ է ընկել։ Գործում է «խաղաղություն ուժի միջոցով» այդ սկզբունքը, և դրա մասին հայտարարվել է հստակ։ Միացյալ Նահանգները իր հարցերը տարածաշրջանում փորձում է լուծել ուժի միջոցով՝ դրա մասին հստակ հայտարարելով, որ...