Շտապօգնության աշխատակիցներին ծեծողները ալկոհոլի ազդեցության տակ են եղել․ մանրամասներ

25 Փետրվարի, 2025

Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Հայտնում են Ոստիկանությունից:

Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։

37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։

20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:

Նմանատիպ նյութեր

Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը․ «Սպուտնիկ Արմենիա»

Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը․ «Սպուտնիկ Արմենիա»

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ...

Ինքնին Եռաբլուր և մանրադրամ բառերն իրար կողքի դնելը բարոյական չէ․ Լիլիթ Գալստյան

  «Բռնության դեմ պայքարող, բարևարգության խոստում տված քաղաքական ուժի առաջնորդը իր սեփական հարկի տակ կին լրագրողին անվանեց եղկելի։ Նա նաև եղկելի անվանեց այն քաղաքական ուժերին՝ բնականաբար նկատի ունենալով ընդդիմությանը, ովքեր, ըստ իրեն,...

Վրաստանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից 6 զոհ կա․ երկրում սգո օր է հայտարարվել

Վրաստանում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից 6 զոհ կա․ երկրում սգո օր է հայտարարվել

Թբիլիսիում նախօրեին բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդու զոհվելու կապակցությամբ երկրում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի տեղական բյուրոն, համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից։ Որոշման...

Վեճ՝ փաստաբանների և դատավորի միջև նիստի ժամանակ

  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հակասահմանադրական գործով դատական նիստի ընթացքում վիճաբանություն ծագեց դատավոր Սարգիս Պետրոսյանի և փաստաբաններ Արամ Օրբելյանի ու Միհրան Պողոսյանի միջև։ Պատճառն այն էր, որ փաստաբանները...

Եռակողմ հանդիպումը դրական արձագանքների է արժանացել Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում

Եռակողմ հանդիպումը դրական արձագանքների է արժանացել Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը և դրա արդյունքներով ընդունված հռչակագիրը դրական արձագանքների են արժանացել մի շարք երկրներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տարբեր երկրների...