Նիկոլի Սարիկը սպառնալիք է ՔՊ-ականների համար, կամ ինչո՞ւ են ներսից պայքարում նրա դեմ. «Ժողովուրդ»

25 Փետրվարի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, բոլորովին վերջերս ՔՊ-ին անդամակցած Սարիկ Մինասյանը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Մեզ տեղեկություններ են հասնում, որ Մինասյանի դեմ ակտիվ պայքար են մղում ոչ միայն մյուս թեկնածուները, այլեւ մարզի ՔՊ-ականները, եւ դա խորքային պատճառ ունի. 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ Փաշինյանը սկսել է ընտրություններում առաջադրել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, հեռու են եղել 2018 թվականի իրադարձություններից ու «քայլած» չեն:

Իսկ իր հետ «քայլածներով» հաջողության հասնելը Փաշինյանի համար դառնում է գրեթե անհնարին, ուստի փրայմերիզներով նա սկսել է ներգրավել թարմ դեմքերի՝ դրանով իսկ սահուն կերպով ազատվելով իր հետ քայլած, բայց, ըստ էության, հանրապետությունում ազդեցություն չունեցող ՔՊ-ականներից: Նման իրավիճակ է նաեւ Փարաքար համայնքում, որտեղ թեկնածուն նույնպես ընտրվել է փրայմերիզով ու «քայլած» չէ:

Փաշինյանի նման դիրքորոշումը բնական է, քանզի իր թիմակիցները պարտություն են կրել հանրապետության համայնքների մեծագույն մասում, այդ թվում խոշոր քաղաքներում՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան եւ բազմաթիվ խոշորացված համայնքներում, իսկ Երեւանում Ավինյանը քաղաքապետ դարձավ կոալիցիայով՝ չնայած որ ընդդիմության միավորման դեպքում նա չէր դառնա քաղաքապետ:

Ու նկատենք, որ նույն ծանր վիճակում է ՔՊ Երեւանի կառույցը:

Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետեւից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ:

Տպավորություն է, թե ՔՊ-ականները ուրախ կլինեն ընդդիմության հաղթանակով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...