+ 96,4 մլն եվրո․ Ոչ մի շաբաթ՝ առանց արտաքին պարտ վերցնելու

27 Նոյեմբերի, 2025

Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» համաձայնագրին։ Բնականաբար՝ որոշումն ընդունվեց առանց քննարկելու։
2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից՝ 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վերջինիս ստորագրման ամսաթվից հետո 180 (հարյուր ութսուն) օրը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը, ըստ հիմնավորման, նպատակ ունի մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները

Նմանատիպ նյութեր

Ծիլքարց Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Ծիլքարց Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի` Ծիլքար գյուղից Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:...

Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմաh ազատազրկման. Սասունյան

Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմաh ազատազրկման. Սասունյան

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։ Փաշինյանին...

Ռուսաստանը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ

Ռուսաստանը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ

ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՆՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի խաղաղարարական և մարդասիրական ջանքերը կենսական...

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել. «Հրապարակ»

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։ Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Մեր աղբյուրն ասաց, որ...