80 ընտանիք փողոցում է հայտնվելու․ «Հրապարակ»

Մրտ 20, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները կանգնած են հայաստանյան իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջեւ: Խոսքն ավելի քան 80 ընտանիքի մասին է, որոնց իրազեկել են, որ եթե մինչեւ մայիսի 1-ը չկատարեն վարկային պարտավորությունները, ապա հիպոթեքային վարկը ժամկետանց կճանաչվի, եւ կբռնագանձվի նրանց գույքը։

2020 թ. պատերազմից հետո Արցախի կառավարության 2022թ․ մայիսի 10-ի 505-Ն որոշմամբ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու համար այս ընտանիքներին սերտիֆիկատներ են տրամադրվել։ Ըստ որոշման՝ վկայագիրը երաշխավորում է ՀՀ-ում հիփոթեքային վարկի միջոցով բնակտարածքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության տրամադրում։ Կնքված պայմանագիրը եռակողմ է՝ վարկառու ընտանիքի, բանկի ու Արցախի բնակարանային հարցերով կոմիտեի միջեւ։ Վարկերը նախկինում վճարվել են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից։

Իսկ 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Արցախը հայաթափվեց, այս խնդիրը ծագեց` այդ ժամանակվանից սառեցվել են վարկերը, եւ շաբաթներ առաջ միայն մարդկանց ծանուցել են, որ եթե չվճարեն վարկը, գույքի բռնագանձման գործընթաց կսկվի։

Մինչդեռ, արցախցիների կարծիքով, ՀՀ պատկան մարմինները 1 օրում կարող են լուծել խնդիրը՝ վերագրանցելով ԱՀ ներդրումային հիմնադրամը, որն Արցախբանկի ավելի քան 45 տոկոսի բաժնետեր է եւ կարող է շարունակել կատարել իր պարտավորությունները։ Հավանաբար, ՀՀ իշխանությունները որոշել են տնից զրկել այդ ընտանիքներին, գույքը խլել եւ ստիպել, որ արտագաղթեն Հայաստանից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սպասվում են կարճատև տեղումներ

Սպասվում են կարճատև տեղումներ

Երևանում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին...

Գյումրիում այսօր «լռության օր» է

Գյումրիում այսօր «լռության օր» է

Կեսգիշերին Հայաստանում սկսվեց «լռության օրը»։ Այս պահից մինչև մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 20.00-ի Գյումրիի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտն արգելվում է ցանկացած քարոզչություն։ Գյումրիի ներկայացուցչական մարմինն ընտրվում է համամասնական ընտրակարգով,...

Ուղարկո՞ւմ են, թե՞ ինքն է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին Մհեր Շիրինյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Ըստ լուրերի, նա անցնում է զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հայտնի քրեական գործով, որն առնչվում էր մի...

ՔՊ-ական պատգամավորները միայն փնովել են Անդրանիկ Քոչարյանին. նա մեկուսացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ-ական գործընկերներից: ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ հատկապես ԱԺ վերջին նիստերի ընթացքում Քոչարյանը ներկա է եղել բացառապես...

Պապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը, պարզվում է՝ վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբ բաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական...

Բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։ Այսպիսով, համաձայն Վիճակագրական...

Ավինյանի հնչեցրած «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ» բառերի համար ԿԿՀ-ն վարքագծի խախտում է արձանագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանքով է եզրափակվում, երբ խոսքը քաղաքական իշխանության մասին է. դրա համար էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ պարզապես վարույթ է հարուցվել՝ միայն խախտում արձանագրելով։ Ամենացայտուն օրինակը...