Ավինյանի հնչեցրած «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ» բառերի համար ԿԿՀ-ն վարքագծի խախտում է արձանագրել․ «Ժողովուրդ»

29 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանքով է եզրափակվում, երբ խոսքը քաղաքական իշխանության մասին է. դրա համար էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ պարզապես վարույթ է հարուցվել՝ միայն խախտում արձանագրելով։

Ամենացայտուն օրինակը թերևս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանինն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 16-ին մի լրատվական կայքի՝ «Ձեր տեսակը մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է». Ավինյանը՝ Մանուկ Սուքիասյանին» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 4-ին կայացրել է «Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» որոշումը։

Հակիրճ ներկայացնենք խոսքի բովանդակությունը, որի հիման վրա հարուցվել է վարույթը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։

Մանուկ Սուքիասյանը հարց էր տալիս քաղաքային իշխանություններին, որի ընթացքում նշեց՝ 2018 թվականից ի վեր այս իշխանությունն է գործող և նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց «առատության եղջյուրից» տալիս շինթույլտվություններ, «կապեզե»-ներ։

«Հայտնի խոսք կա՝ շունչը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք, մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ «Մայր Հայաստանի» փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից», – ասաց Սուքիասյանը։

Սուքիասյանի ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը միջամտեց, ինչին ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ, սկսեց բղավել։ Նա հիշեցրեց, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։

Ձեր տեսակը, պարո’ն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։

Նա կոչ արեց սովորել կոռեկտության սահմանները. «Լեզվին որ զոռ չտաք, միգուցե դահլիճից Ձեր խոսելու ժամանակ էդքան ելույթներ չհնչեն»։

«Իրոք, ձեր չափն ու սահմաններն անցել եք բոլորդ, և իրոք պետք է պարբերաբար, անընդհատ հիշեցնել ձեր տեղն ու դերը։ Հիշե՛ք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ուր եք եկել, ոնց եք այստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում տասնամյակներով, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ։ Ասում եմ՝ ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում։ Հակաժողովրդավարական ուժերը այս երկրում այլևս իշխանություն չեն լինելու», – շարունակեց Ավինյանը՝ դիմելով Մանուկ Սուքիասյանին։

Նա նաև զգուշացրեց. «Առանց լիրիկական զեղումների․ հարց ունեք՝ հարցը կտաք։ «Արցախ», չգիտեմ, «իշխանություն», «շներ»… հեսա կասեմ՝ շներն ու մնացած ծաղրածուները ում կուղարկենք»։

Խոսակցությունն այս ամենով չի ավարտվել իհարկե. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումն ունի 49 էջ։

Հանձնաժողովը հատ առ հատ ուսումնասիրել է «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ/գլուխդ պատին ես տվել» արտահայտություններն ու բառերը, ուսումնասիրել է Ավինյանի հնարավոր բառախաղը, որը գուցե առած կամ դարձվածք է։

Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երզրակացրել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայություն կա։

Այսինքն՝ Հանձնաժողը միայն արձանագրել է վարքագծի կանոնի խախտում, հրապարակել կայքում և վերջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...