Ուղարկո՞ւմ են, թե՞ ինքն է գնում․ «Հրապարակ»

29 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին Մհեր Շիրինյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Ըստ լուրերի, նա անցնում է զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հայտնի քրեական գործով, որն առնչվում էր մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից 2021-ին ազատված Կամո Քոչունցին, որը ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամ էր, ՊՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գառնիկ Հայրապետյանին, ուրիշների։

Ըստ մեղադրանքի, Մհեր Շիրինյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2018թ. հունվարին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանների բաշխման գործընթացում իր «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, պետությանը, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։

ՊՆ մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Մհեր Շիրինյանը վաղուց էր ուզում հեռանալ ՊՆ-ից, իսկ նրա պաշտոնը նույնիսկ պատրաստվում են լուծարել։ Մենք զանգահարեցինք Շիրինյանին՝ պարզելու պաշտոնից հեռանալու պատճառը։ «Իրական պատճառը ոչ մի քրեական գործի հետ էլ կապ չունի։

Ես երկարամյա ծառայությունից հետո գնում եմ կենսաթոշակի։ Ծառայության ժամկետն ավարտվել է, զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ ինձ «երկարամյա ծառայությունով» արձակեն պահեստազոր։ Այլ խնդիր չկա»։ Քոչունցի եւ մյուսների վերաբերյալ վարույթով Դուք անցնո՞ւմ եք։ «Ոչ, չեմ կարող ասել, այդ քրեական գործի մասին ոչինչ չգիտեմ, ինձ հետ կապված ոչինչ չկա»,- ասաց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...