Գյումրիում այսօր «լռության օր» է

29 Մարտի, 2025

Կեսգիշերին Հայաստանում սկսվեց «լռության օրը»։ Այս պահից մինչև մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 20.00-ի Գյումրիի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտն արգելվում է ցանկացած քարոզչություն։

Գյումրիի ներկայացուցչական մարմինն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Քաղաքական կուսակցությունների և դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք Գյումրիի քաղաքապետի թեկնածուներ են։

Եթե ​​որեւէ ուժ ստանա Գյումրիի ներկայացուցչական մարմնում մանդատների բացարձակ մեծամասնությունը, ապա նրա թեկնածուն օրենքի ուժով կդառնա Գյումրիի քաղաքապետ։ Հակառակ դեպքում կսկսվի կոալիցիաներ կազմելու գործընթացը։

Գյումրիի ավագանու մանդատների համար պայքարում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» — ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:

«Մայր Հայաստան» դաշինք — ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» — ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:

«Եվրադաշինք» — ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն — ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:

«Մեր քաղաքը» դաշինք – ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:

«Իմ հզոր համայնք» կուսակցություն – ցուցակը գլխավորում է  պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...