8 տարի անց բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել. Նարեկ Կարապետյան

8 Մայիսի, 2026

 

«Ութ տարի առաջ այս օրը՝ այս շենքում, Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ 8 տարվա ընթացքում նա մեզ խոստացել էր,  որ երկիրն ունենալու է արդար դատական համակարգ, երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ ապրելու են լավ, խոստացել էր բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում լավ ապրելու հնարավորություն կունենան, որ չլքեն գյուղերը։ Նրանց խոստումները հարյուրավոր են։ Խաղաղություն խոսք տալով՝ բերել են երեք պատերազմ, բարեկեցություն խոսք տալով՝ ամեն ընտանիքի վրա 10 հազար դոլար վարկ են վերցրել, հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկել են երկուսով, խոստացան՝ հաղթահարել ծայրահեղ աղքատությունը, չհաղթահարվեց, բայց իրենք իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևավճարներ բաժանեցին։ Այս 8 տարիներին մեր երկիրն է փոքրացել»,- այս մասին ԱԺ-ի մոտ քարոզարշավի մեկնարկին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխաններից հետո իշխանական շրջանակներում գրեթե չեն կասկածում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն լուծված է։ Թեև Փաշինյանը չհաստատեց և չհերքեց սպասվող...

Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»

Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, ծաղրում են, թե ինչպես «Ուժեղ Հայաստանի» 199 հոգանոց ցուցակը նոսրացավ, եւ ԿԸՀ-ին բացարկին ներկայացրին 105 հոգի։ Դրանից առաջ եւս մեկ անձ էր դիմում ներկայացրել, եւ ցուցակում այժմ մնացել է 93 անուն:...

Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»

Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական կուլիսներում նոր թափով քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան։ Քննարկումների պատճառ դարձավ ոչ միայն Սիմոնյանի վերջին հրապարակային այցը եկեղեցի՝ մեղքերի թողության, այլև վարչապետ Նիկոլ...

Մհեր Ախտոյանը և հայրն արտերկրում անհետացել են. «Հրապարակ»

Մհեր Ախտոյանը և հայրն արտերկրում անհետացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության...

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։ Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների...