8-րդ հոդվածն ասում է` ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է. Արա Պողոսյան

11 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ: Խոսքն առայժմ իհարկե ձերբակալության մասին է, և ո’չ կալանավորման, սակայն այս փաստը ևս ապացուցում է գործարար Սամվել Կարապետյանի` քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը։

Ակնհայտ է, ներկա քաղաքական իրավիճակում Փաշինյանին անհրաժեշտ է հնարավորինս հանդարտ իրավիճակ և կաշկանդված ընդդիմադիր բանավեճ, ինչը հնարավորություն կտա Փաշինյանին վաշինգթոնյան շոուն «վաճառել» հայ ժողովրդի վրա իբրև խաղաղության եւ բարգավաճման խոստում։ Այնինչ, կարծում եմ, յուրաքանչյուրին է պարզ (եթե ունի առողջ մտածողություն), որ ցանկացած փաստաթուղթ ունի երեւացող ու չերևացող կողմեր, որոնք հաճախ հակադիր են։ Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ խաղաղություն թղթով չեն բերում, այլ անմնացորդ նվիրումով և անդադրում աշխատանքով, ինչը իհարկե այս իշխանության մասին չէ։

Անարդար «խաղաղության» նախագիծը, որը հպարտությամբ հրապարակել է ՀՀ ԱԳ նախարարությունը, շատերին կթվա, որ վատ փաստաթուղթ չէ, բայց ի՞նչ է ասում, օրինակ, 8-րդ հոդվածը, եթե ոչ այն, որ ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է` որպես անհանդուրժողականություն, ռասայական կամ էթնիկ խտրականություն և ռևանշիզմ քարոզող։
Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում պատվիրված ձերբակալվելը և սա այն դեպքն է, որ կասկածի նշույլ անգամ չի կարող լինել առ այն, որ Սամվել Կարապետյանը քաղաքական իշխանության պատվերով է ձերբակալվել։

Բայց մի բան հաստատ է` Հայաստանը դիկտատուրայի վերածած Փաշինյանի համար հայկական իշխանության թագը չափազանց մեծ է, ու բացի այն, որ այժմ այդ թագը նրա աչքերն է փակել, այն նաև նրա ականջներն է փակել, իսկ մնացածը ինքը լավ գիտի, թե ինչպես է լինելու»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...