8 միլիարդ դոլարով չեն իրականացրել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևանում․ գետինը չե՞ք մտնում․ Ռոբերտ Քոչարյան

24 Մայիսի, 2026

«Ժողովուրդ ջան, ես կառաջարկեի մի փոքր մտավոր վարժանք կատարել և պատկերացնել, թե մենք 2021 թվականի մայիս ամսում ենք գտնվում։ Գնում է քարոզարշավ, և Նիկոլ Փաշինյանն ասում է հետևյալը․

«Ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, սրտիկներ աջ ու ձախ։ Ես անելու եմ ամեն ինչ, որ տրանսպորտը թանկանա, աղբահանության գները թանկանան, ձեր գույքահարկն այնքան բարձրանա, որ սեփական տներում վարձով ապրեք։ Ժողովուրդ ջան, այդքան ձեզ սիրում եմ։ Անելու եմ ամեն ինչ, գիշեր-ցերեկ, որ Արցախը հանձնենք, որ Եռաբլուրը եռապատկենք»։

Պատկերացնո՞ւմ եք՝ հետո ինքը հաղթում է և խորհրդարանում մեծամասնություն ձևավորում։ Հնարավո՞ր է դա ընդհանրապես պատկերացնել։

Այս մարդիկ, այս քաղաքական թիմը քաղաքական խարդախներ են։ Խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել ճիշտ հակառակը, բերել ավերություններ ու զոհեր, ընդհանրապես արել ամեն ինչ, որպեսզի ցույց տան, որ իրենց խոսքն ունի զրոյական արժեք։ Հիմա պատրա՞ստ ենք նույն մարդկանց համար ևս մեկ անգամ քվեարկել»,- այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Էրեբունի համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։ «Կան նոր ծրագրեր,...